Հա

Քաղաքական

Տեղեկացնում ենք, որ 2019 յունւարի 16-ին Արցախում գումարւած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների 5-րդ օրը անսպասելիօրէն ստացւել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ողջոյնի ուղերձը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր առաջին միջազգային այցերից մէկը պէտք է Իրան կատարի: 

Մամուլի նկատմամբ ճնշման միտումը կը խորանայ, ճնշումները կը շատանան, քանի որ ցանկացած իշխանութիւն ձգտում է աւելի մեծ իշխանութեան եւ աւելի տոտալ դառնալուն: Այս մասին հրաւիրւած ասուլիսում ասաց «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝«hraparak.am»-ի «Նոր իշխանութիւնները ՀՀԿ-ին չեն զիջում» վերտառութեամբ հրապարակման արձագանքին

ՀՀ վարչապետի պաշտօնում վերանշանակւելու կապակցութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհաւորական նամակ է յղել Նիկոլ Փաշինեանին: 

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է պետութեան բարձրագոյն պաշտօնը զբաղեցնող գործչի կողմից ազատ մամուլի դէմ ուղղւած այս քայլը: 

ՀՀ վարչապետի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Նիկոլ Փաշինեանին:

Published in Իրան
Երկուշաբթի, 14 Յունւարի 2019 12:20

Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինեանին ՀՀ վարչապետի պաշտօնում նշանակելու մասին:

Հինգշաբթի, 10 Յունւարի 2019 11:40

Յեղաշրջման նոր փուլ

Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին յաջորդել էր աննախադէպ քաղաքական ամայութիւն: Գրեթէ մէկ ամիս դադարած քաղաքական կեանքը կենդանութեան նշաններ ցոյց տւեց ԱՄՆ սենատի որոշումից յետոյ միայն՝ երբ Լինն Թրէյսին ՀՀ-ում դեսպան նշանակւեց: Թաւշեայ իշխանափոխութեան փուլի առաջադրանքները հեւիհեւ ու օրէնքների անտեսմամբ կատարած վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարն անգործութեան վիճակից դուրս գալու, մանդատներ բաշխելու երկար սպասւած հրահանգը տալու եւ իւրայինների յուզումները փարատելու շանս ստացաւ:

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յունւարի 8-ին երեկոյեան այցելել էր Երեւանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարութեանը յետոյ լրագրողներին ասաց, որ Փաշինեանը եկել էր աւագանու «Իմ քայլը» խմբակցութեան նիստին մասնակցելու համար: Թէ ինչ հարցեր են քննարկւել եւ ինչ օրակարգով, այդպէս էլ յայտնի չեղաւ, որովհետեւ նիստը գաղտնի էր: Այնուամենայնիւ, դժվար չէ կռահելը, որ խօսքը մայրաքաղաքում կուտակւած խնդիրների մասով է ու յատկապէս՝ աղբահանութեան։

ՀՀ սփիւռքի նախարարութեան լուծարման մասին լուրը սփիւռքահայութեան շրջանում դիտւում է որպէս Սփիւռքի նկատմամբ ոչ բարենպաստ որոշում: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին նամակ է գրել եւ յոյս յայտնել, որ նոր կառավարութեան աշխատանքներում առաջնային կը լինի Սփիւռքը:

Published in Սփիւռք

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։