Հա

Քաղաքական

Քանի որ մեր յարգարժան վարչապետի պաշտօնակատարը 800,000 «պորտաբոյծների» մասին կարեւոր յայտնագործութիւն արեց, երէկ էլ մեծ մասդ հասցրեցիք ձեր կարծիքը դրա մասին բուռն արտայայտել, մի քանի միտք էլ ես ձեր հետ կիսւեմ։

ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանն այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրութիւն հրաւիրեց հայաստանեան մարզերի եւ գիւղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց:

Երեքշաբթի, 13 Նոյեմբերի 2018 11:20

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով

«Իզմ»-երու ժամանակաշրջանը անցած է, յայտարարած էր Փաշինեան, ու խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ։ Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժէհամակարգային ընկալումները։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնն արձագանգել է ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ «Փարիզի խաղաղութեան համաժողով»-ի շրջանակում ունեցած ելոյթին, որում նա խօսել է աշխարհի ժողովուրդների՝ օրէնքի ուժով ազատ կամքի դրսեւորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքի մասին:

Published in Միջազգային

ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինենաը երէկ՝ նոյեմբերի 11-ին մասնակցել է «Փարիզի խաղաղութեան համաժողով»-ի աշխատանքներին: Ֆորումն անցկացւում է Առաջին աշխարհամարտում կնքւած զինադադարի 100-ամեակին նւիրւած միջոցառումների շրջանակում:

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Աղջիկը աշխատում է խանութում, օրը 10 ժամ, ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, այսինքն մօտ 200 դոլար: Բուռն կերպով մասնակցել է սիրոյ եւ համերաշխութեան կոչւող յեղափոխութեանը, բայց յեղափոխութիւնը նրան 0 սէր եւ 0 համերաշխութիւն է բերել։ Հազիւ լումա-լումա յետ է գցել մի փոքր գումար, որը ամբողջութեամբ 400 հազար դրամ, ծախսելու է վիրահատութեան վրայ։

Յատկանշական է, որ ռուսական կողմը Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովից յետոյ իր դիրքորոշումը դեռ չի հնչեցրել, եւ փորձագէտները կանխատեսում են, որ մինչեւ դեկտեմբեր «բազմաթիւ հետաքրքիր իրադարձութիւններ են սպասւում»։

Published in Միջազգային

«Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիւ հակայեղափոխական լինի: Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ.... կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի...»,- իր ֆէյսբուքեան էջում գրել է պաշտպանութեան նախկին նախարար Վիգէն Սարգսեանը:

«Ժամանակ»-ն իր այսօրւայ համարում գրում է. «ՀԱՊԿ մամուլի խօսնակը յայտարարել է, թէ տեղեկու­թիւն չունի կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման մա­սին: Այդպիսի տեղեկութիւն յայտնւել էր ռուսական մա­մուլում. «Կոմերսանտ»-ն էր գրել այդ մասին: Իսկ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հար­ցի քննարկում սպասւում է նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք Վեհաժողովում: 

ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը եւ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը նոյեմբերի 5-ին քննարկել են ԱՀ պաշտպանութեան բանակի մարտունակութեան հետեւողական բարձրացմանը, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցութեանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետութիւնների ներքին ու արտաքին քաղաքականութեանը եւ այս ուղղութիւններում համագործակցութեանը վերաբերող հարցեր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։