Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 07 Օգոստոսի 2013 11:10

ԱԴՐԲԵՋԱՆ - «Ենի Մուսաւաթ».- «Ռուս-ադրբեջանական գաղտնի բանակցութիւնները մտել են փակուղի. խորհելու համար Բաքւին տրւել է 10 օր ժամանակ»

alt«168.am» - Ադրբեջանական «Ենի մուսաւաթ» թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ նկատւող ջերմացման գործընթացը մտել է փակուղի: Բաքուն պարտաւորւել է կատարել Կրեմլի մի շարք պահանջներ եւ յամառութիւն է ցուցաբերում միայն մէկ հարցում: Խօսքը Եւրասիական միութեանն Ադրբեջանի անդամակցելու մասին է: Այս մասին թերթին յայտնել է Ռուսաստանի կառավարական շրջանակներում նրա հաւաստի աղբիւրը, որի համար մատչելի են Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին առնչւող փաստաթղթերը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ Եւրասիական միութեանն անդամակցելու հարցում Ադրբեջանի յամառութիւնը յարուցել է Պուտինի վարչակազմի զայրոյթը: Աղբիւրի պնդմամբ՝ եթէ Ադրբեջանը չանդամակցի Եւրասիական միութեանը, ապա վերստին կը սրւեն Ռուսաստանի հետ յարաբերութիւնները եւ տեղի չի ունենայ Վլադիմիր Պուտինի ծրագրաւորւած այցը Բաքու: Գաղտնի տարւող ռուս-ադրբեջանական բանակցութիւնները մտել են փակուղի, եւ Կրեմլի ներկայացուցիչները խորհելու համար Բաքւին յատկացրել են 10 օր: Եթէ Ադրբեջանը չանդամակցի Եւրասիական միութեանը, ապա Իլհամ Ալիեւի կառավարութիւնը ոչ միայն չի ստանայ Ռուսաստանի աջակցութիւնը, այլեւ՝ կը բախւի նոր խնդիրների: Ամենաագրեսիւ ձեւով կիրականացւեն «Միլիարդատէրերի միութիւն» նախագիծը եւ դրան առնչւող այլ նախագծեր: Աւելի վաղ քանիցս յայտարարւել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հարցում միացրել է այդ երկրի վերադարձի «սպասողական ռեժիմ»: Եթէ Ադրբեջանի ներկայ իշխանութիւնները չբաւարարեն Կրեմլի յաւակնութիւնները՝ կապւած Կասպից ծովի, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ու Եւրասիական միութեանն անդամակցելու հետ, ապա Ռուսաստանը կը փորձի այդ երկրում ձեւաւորել նոր կառավարութիւն, որը կապահովի այդ ամէնը:
Յիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանական մամուլը յայտնել էր, որ Իլհամ Ալիեւը յուլիսի 31-ին մասնաւոր այցով մեկնել է Մոսկւա:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։