Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 07 Օգոստոսի 2013 11:00

ԱԴՐԲԵՋԱՆ - Բաքւում ԵԱՀԿ-ի գրասենեակի գործունէութեան նոր ուղղութիւնները դեռեւս չեն յստակեցւել

«tert.am» - Ադրբեջանում Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) առաքելութեան ղեկավար Կորայ Թարգայը անդրադառնալով Բաքւում ԵԱՀԿ-ի գրասենեակի կարգավիճակը նւազեցնելու մասին օրեր առաջ կայացւած որոշմանը՝ յայտարարել է, որ առաքելութեան գործունէութեան նոր ուղեգիծը դեռեւս յստակեցւած չէ:

Յիշեցնենք, որ մարտի կէսերին յայտնի դարձաւ, որ Ադրբեջանի արտգործնախարարութիւնը դիմել է Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեանն ու առաջարկել է նւազեցնել Բաքւում ԵԱՀԿ-ի գրասենեակի կարգավիճակը՝ հասցնելով «նախագծերի համակարգող»-ի մակարդակի: Յուլիսի 26-ին, Աւստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցաւ ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի (որոշում կայացնող գլխաւոր մարմիններից մէկն է) նիստը, որի մասնակիցները Բաքւի գրասենեակի կարգավիճակը նւազեցնելու մասին որոշում կայացրին:
Նշենք, որ ադրբեջանական լրատւամիջոցներն աւելի վաղ գրել էին, որ գրասենեակի կարգավիճակի նւազեցմամբ՝ զգալիօրէն սահմանափակւելու են Ադրբեջանում ԵԱՀԿ-ի առաքելութեան լիազօրութիւնները: «Մանդատի փոփոխութեան արդիւնքում՝ գրասենեակի ղեկավարը՝ նախագծերի համակարգողը, ստիպւած է լինելու համաձայնեցնել Ադրբեջանում նախատեսւող բոլոր նախագծերն (ԵԱՀԿ-ի կողմից իրականացւող) իշխանութիւնների հետ ու դրանք իրականացնելու է միմիայն Բաքւի համաձայնութեամբ: Կարելի է ենթադրել, որ իշխանութիւններն այդ կերպ ցանկանում են կրճատել առաքելութեան հաստիքներն ու սահմանափակել գրասենեակի լիազօրութիւնները: Առաջին հերթին, այդ սահմանափակումները վերաբերելու են ԵԱՀԿ-ի կողմից ինքնուրոյն միջոցառումների իրականացմանը, ընտրութիւնների, մարդու իրաւունքների խախտումներին առնչւող գործընթացների արձագանգմանը: Դա խօսում է նաեւ այն մասին, որ Բաքուն ձգտում է թոյլ չտալ անմիջական համագործակցութիւն ԵԱՀԿ-ի ու տեղական հասարակական կազմակերպութիւնների միջեւ....»,-գրել էր «contact.az» կայքը:
Բաքւում ԵԱՀԿ-ի առաքելութեան նոր մանդատն ուժի մէջ կը մտնի 2014 թւականի յունւարին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։