Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2013 13:10

«Էրգենեքոն» կազմակերպութիւնը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչւել

alt«yerkirmedia.am» - Օգոստոսի 5-ին Թուրքիայում աւարտւեց 2008 թւականի յուլիսի 25-ից այդ երկրի ծանր յանցագործութիւնների դատարանում քննւող «Էրգենեքոն» թղթածրարով անցնողների դատավճռի հրապարակումը:
275 մեղադրեալները բարձրաստիճան զինւորականներ էին, այդ թւում՝ թուրքական բանակի գլխաւոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը, բանակային կորպուսների նախկին հրամանատարներ, համալսարանների ռեկտորներ, փաստաբաններ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ինչպէս նաեւ՝ խորհրդարանի երեք պատգամաւորներ:

Ամբաստանեալներից 21-ի, այդ թւում՝ նաեւ գլխաւոր շտաբի նախկին պետի՝ գեներալ Իլքեր Բաշբուղի, իր հակահայ գործունէութեամբ յայտնի, Աշխատաւորական կուսակցութեան առաջնորդ Դողու Փերինչէքի, որը Շւէյցարիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի ընդունումից յետոյ՝ դիտմամբ մէկ անգամ եւս հրապարակաւ ժխտել էր Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, եւ դատապարտւել նաեւ այդ երկրում, Ադրբեջանի հետ ջերմ յարաբերութիւններ, Ղարաբաղի պատերազմի ընթացքում Բաքւի հետ կապեր ունեցած պաշտօնաթող գեներալ հակահայ ելոյթներով յայտնի Վելի Քիւչուքի համար դատարանը սահմանել է ցմահ ազատազըրկման պատիժ: Պատգամաւոր Մուստաֆա Բալբայը՝ 34 տարւայ, լրագրող Թունջայ Օզջանը՝ ցմահ ազատազրկման: Հաղորդւել է, որ յեղաշրջման գործով 21 հոգի արդարացւել են:
Յիշեցնենք, որ «Էրգենեքոն»-ը Թուրքիայում գործող գաղտնի ծայրայեղ ազգայնականների կազմակերպութիւն է, որը մեղադրւում էր պետական յեղաշրջում իրականացնելու փորձի համար: Ընդդիմութիւնն այս գործն անւանում է «կախվհուկների որս»՝ իշխանութիւններին մեղադրելով կեղծիքների համար: Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարութիւնը հերքում է այս մեղադրանքը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։