Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2013 13:00

Սիրիայի հիւսիսում ահաբեկիչները կոտորել են 450 քուրդ պատանդների, այդ թւում՝ 120 երեխաների

alt«tert.am» - Սիրիայի հիւսիս-արեւելքում «Ֆրոնտ ալ Նուսրա» ահաբեկչա կան խմբաւորման գրոհայինները սպա նել են 450 քուրդ գերիների,- հաղորդել է «Press TV»-ին:
Ըստ «Ալ Ալամ» հեռուստատեսութեան տեղեկութիւնների՝ սպանւածներից 120-ը երեխաներ են, իսկ մնացածը՝ ծեր մարդիկ եւ կանայք: Ահաբեկիչները համացանցում են տեղադրել տեսագրութիւններ, որոնցում պատկերւած են եղել սպանւած կանայք եւ երեխաները:

Աւելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարութիւնը յայտնել էր Սիրիայում մեծ թւով մարդկանց գերեվարութեան մասին: Հաղորդւում էր, որ գերիները քրդական աշխարհազօրի ընտանիքի անդամներն են:
Միաժամանակ, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը բացառիկ ելոյթ է ունեցել պետական հեռուստատեսութեամբ՝ յայտարարելով, որ չի բանակցի «ահաբեկիչներ»-ի՝ այդ երկրի զինւած ընդդիմութեան հետ,- յայտնել է «Ալ Արաբիա»-ն:
Ասադը նշել է, որ ընդդիմութիւնը վստահելի չէ եւ դեր չունի Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում:
Նա ընդգծել է, որ «Քաղաքական խնդիրները հարկաւոր է լուծել քաղաքական միջոցներով, իսկ ահաբեկչականները՝ երկաթէ բռունցքով»:
Ասադը սիրիացի ընդդիմադիրներին ծախւած է անւանել, ընդորում՝ Պարսից ծոցի մէկից աւելի երկրի:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։