Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2013 11:25

Արա Պապեան.- «Եթէ Հրաչեայ Յարութիւնեանի փոխարէն լինէր ԱՄՆ-ի քաղաքացի, նման կերպ չէին վարւի»

alt«panorama.am» - «Մոդուս վիւենդի» կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Արա Պապեանն անդրադառնալով Պոդոլսկում յուլիսի 13-ին տեղի ունեցած աւտովթարի մէջ մեղադրւող Հրաչեայ Յարութիւնեանին խալաթով դատարան բերելու փաստին՝ ի պատասխան «Ժամանակ»-ի թղթակցի հարցի, թէ որքանով էր սա քաղաքականութիւն կամ գուցէ անփութութիւն էր, նշել է. «Ընդհանուր անփութութեան հարց կայ: Այդ մարդիկ չեն կարծել, որ այսպիսի արձագանգ կը լինի, սակայն նրանք գործել են այն ոգու ազդեցութեամբ, ինչ-որ կայ Ռուսաստանում»:

Եկէք հարցը այսպէս տանք՝ եթէ Յարութիւնեանի փոխարէն լինէր ԱՄՆ-ի քաղաքացի, արդեօք նոյն ձեւո՞վ կը վարւէին. իհարկէ՝ ոչ: Կամ եթէ լինէր չեչէն ահաբեկիչ, արդեօք այդպէ՞ս կը վարւէին. իհարկէ՝ ոչ»,- ասել է նա՝ յաւելելով, որ հայերն ամենաանշառ ժողովուրդն են, եւ Ռուսաստանի անփութութիւնը դրանից է գալիս, նրանք չեն մտածել հայերի նկատմամբ զգուշաւորութիւն ցուցաբերելու մասին: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում հասարակական ընդվզումը հակառուսական քայլ չէ. պարզապէս, հասարակութիւնը հասկանում է, որ վաղը եթէ ոչ ինքը, ապա իր ազգականը նոյնպէս կարող է յայտնւել նմանատիպ իրավիճակում:
Այն հարցին, որ սա հայերի՞ թէ ներգաղթեալների դէմ ուղղւած քայլ էր, Ա. Պապեանը պատասխանել է՝ ընդհանուր ռուսական այլատեացութեան՝ քսենոֆոբիայի դրսեւորում է, որը արդէն ֆաշիզմի է հասնում, եւ որը պետական քաղաքականութիւն է: Իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զէնք վաճառւելը վերջին աստիճանն էր, որից յետոյ ջուրը սկսում է եռալ: Ըստ նրա՝ այս քայլով ժողովուրդը, պարզապէս, վստահութեան կորուստ ունեցաւ:
«Երբ քո դաշնակիցը քո թշնամուն զէնք է վաճառում, այլեւս նա քո դաշնակիցը չէ, եւ ժողովուրդը բնազդաբար վախի զգացողութիւն ունի, որովհետեւ առ այսօր մեր յոյսը եղել է Ռուսաստանը: Մինչդեռ, Ռուսաստանը ցոյց է տալիս, որ փողի դիմաց պատրաստ է ամէն ինչի: Այդ դէպքում՝ բոլորս վտանգի մէջ ենք»,-ասել է նա՝ յաւելելով, որ զէնքի վաճառքը քաղաքականութիւն է: Նա յիշեցրել է, որ Ռուսաստանը զէնք չվաճառեց Իրանին՝ զուտ քաղաքական պատճառներով. հետեւաբար՝ սա չի կարող լինել միայն բիզնես:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։