Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2013 11:15

Գերմանիայի նախկին կանցլերը ցանկանում էր արտաքսել Գերմանիայի թուրքերին

alt«yerkirmedia.am» - Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը 1982 թ. իշխանութեան գալուց յետոյ՝ մտադիր է եղել Արեւմտեան Գերմանիայից արտաքսել թուրք ներգաղթեալների կէսին:
Այս մասին յայտնի է դարձել, երբ «Շպիգէլ» հանդէսը հրապարակել է Քոլի եւ Անգլիայի վարչապետ Մարգարետ Թաչերի 1982 թ. հոկտեմբերին Բոննում կայացած բանակցութիւնների արձանագրութիւնը:

Քոլի մտայղացմամբ՝ չորս տարւայ ընթացքում պէտք է արտաքսւէր թուրքերի կէսը, իսկ մնացողները պէտք է գերմաներէն սովորէին: Քոլը գտնում էր, որ գերմանացիները չեն կարողանայ ասիմիլացնել (ձուլել) թուրքերին, որ նրանք դժւար են եւրաինտեգրւում, սակայն նա չէր ցանկանում բարձրաձայնել իր մօտեցումները:
Քոլը նշել է, որ ամենից շատ խնդիրներ գերմանացիներն ունեն թուրք ներգաղթեալների հետ:
Գերմանացիները նախատեսել էին նաեւ փոխհատուցում (թոշակային կուտակումներ եւ 10,5 հազար գերմանական մարկ) վճարել այն թուրքերին, ովքեր կը հեռանան իրենց երկիր: Այս առաջարկից օգտւել էին 10 հազար թուրքեր, այն դէպքում, երբ 1982 թ. ԳԴՀ-ում 1,5 մլն. թուրքեր կային: 2011 թ. այդ թիւը մօտ էր արդէն 3 մլն.-ին:
Թուրքերի մեծ մասը Գերմանիա էր եկել ներգաղթեալ աշխատողների մասին 1961 թ. թուրք-գերմանական համաձայնագրով: Այդ ժամանակ նրանց արգելւում էր ընտանիքներին ու կանանց եւս Գերմանիա տեղափոխել, ինչը օրէնսդրօրէն ուղղւեց 1970-ականներին:
1982 թ. ճգնաժամի պայմաններում Գերմանիայում 1,8 մլն. գործազուրկներ կային, եւ այդ պայմաններում ներգաղթեալները սպառնալիք էին համարւում տեղացիների աշխատատեղերին:
Հետաքրքրական է, որ 1990-ականներին Քոլը Գերմանիայում ծնւած թուրքերին թոյլ տւեց քաղաքացիութիւն ստանալ: Իսկ 2001 թ. խնամիացաւ թուրքերի հետ, երբ նրա փոքր որդին թրքուհու հետ ամուսնացաւ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։