Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2013 11:10

Վ. Կուստով.- «Հայոց Ցեղասպանութեան նման սարսափելի բանի մասին չի կարելի մոռանալ»

«panorama.am» - «Յատկանշական է, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ օրինագիծը կազմւել է տարբեր, աւելին՝ հակադիր, քաղաքական ուժերի կողմից (Ռեգիոնների կուսակցութիւն եւ «Բատկիւշչինա»): Դա նախեւառաջ վկայում է այն մասին, որ այսքան կարեւոր եւ նշանակալի հարցը ստիպել է մոռանալ ներքաղաքական տարաձայնութիւնները»,- անդրադառնալով Ուկրայինայի խորհրդարանում մշակւած Հայոց Ցեղասպանութեան բանաձեւին՝ «Analitika.at. ua»-ի հետ հարցազրոյցում նշել է «fraza.au» ինտերնետ-հոլդինգի ղեկավար Վիտալի Կուստովը:

«Մեծ յոյս ունեմ, որ արձակուրդից յետոյ՝ Ուկրայինայի խորհրդարանն անպայման կը դիտարկի այս հարցը եւ դրական լուծում կը տայ: Չէ՞ որ Հայոց Ցեղասպանութեան նման սարսափելի բանի մասին մոռանալ չի կարելի: Այդ մասին պէտք է խօսել եւ բարձրաձայն խօսել, որպէսզի յիշեն: Հակառակ դէպքում՝ այդ սարսափելի պատմութիւնը կարող է կրկնւել»,- նշել է Վիտալի Կուստովը:
Յիշեցնենք, որ յունիսի 6-ին Ուկրայինայի Գերագոյն Ռադայում գրանցւել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ օրինագիծ: Օրինագծի հեղինակներն են պատգամաւորներ՝ Վիլէն Շատւորեանն ու Արսէն Աւագովը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։