Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2013 11:00

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարը կը հեռացւի պաշտօնից

«panorama.am» - Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիեւը պատրաստւում է պաշտպանութեան նախարար դառնալ: Այդ մասին յայտնել է «pia.az» կայքը՝ նշելով, որ խորհրդականն արդէն ստացել է նախագահ Իլհամ Ալիեւի համաձայնութիւնը:
Տեղեկատւութեան համաձայն՝ Ադրբեջանի իշխանական վերնախաւի փակ հանդիսութիւններից մէկի ժամանակ Վահիդ Ալիեւը յայտարարել է, որ աշնանը կայանալիք նախագահական ընտրութիւններից յետոյ՝ ինքը դառնալու է Ադրբեջանի պաշտպանութեան նախարար: Նա նոյնիսկ ներկաներին հաւաստիացրել է, որ հարցը միանշանակ որոշւած է, եւ ինքն արդէն զբաղւում է կադրային գործերով:

Ըստ կայքի՝ նախորդ շաբաթւանից սկսած՝ Ադրբեջանում արդէն լուրեր են շրջանառւում, որ պաշտպանութեան նախարար Սաֆար Աբիեւին նախագահական ընտրութիւններից առաջ՝ կը հեռացնեն աշխատանքից:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։