Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 05 Օգոստոսի 2013 11:05

Աբդուլլահ Օջալան.- «Ես կատարել եմ պարտականութիւնների իմ մասը. հերթը Թուրքիայի կառավարութեանն է»

alt«168.am» - Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ՝ Քուրդստանի Բանւորական կուսակցութեան (PKK) հիմնադիր, Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Թուրքիայի իշխանութիւններին կոչ է ուղղել կատարել Քրդական հարցի խաղաղ կարգաւորման վերաբերեալ սեփական պարտականութիւնները: Այս մասին յայտարարել է Օջալանի եղբայր Մեհմէթ Օջալանը, ով այցելել է Իմրալը եւ ծանօթացել եղբօր առողջական վիճակին:

Նրա ասութեամբ՝ «Եղբայրս ընդգծել է, որ արդէն իսկ իրագործել է պարտականութիւնների իր մասը եւ այսուհետեւ նոյնպէս անելու է իրեն առնչւող ամէն ինչ՝ գործընթացը ցանկալի աւարտին հասցնելու համար: Սակայն, նա նաեւ ընդգծել է, որ այդ գործընթացը չի կարող շարունակւել միայն մէկ կողմի ջանքերով: Քրդական հարցի խաղաղ կարգաւորման մասնակիցները միայն քրդերը չեն, Թուրքիայի կառավարութիւնն էլ է: Եղբայրս զգուշացրել է, որ իւրաքանչիւր գործընթաց ունի որոշակի ժամանակ, ինչի սպառւելուց յետոյ՝ այն կարող է դադարեցւել»:
Նշւել է, որ վերջին շրջանում բաւական վատթարացել է 64-ամեայ Աբդուլլահ Օջալանի առողջական վիճակը: Դրա հետ կապւած՝ նրա եղբայր Մեհմէթը յայտարարել է, որ իրենք պահանջում են թոյլ տալ անկախ բժիշկների մուտքը Իմրալը: Մեհմէթ Օջալանն ընդգծել է, որ մարդու առողջութիւնը չպէտք է դառնայ քաղաքական սակարկութեան առարկայ:
Թուրք-քրդական հաշտեցման փուլը մեկնարկել է այս տարւայ մայիսի 8-ին, երբ PKK-ի զինեալները սկսեցին լքել Թուրքիայի տարածքը: Երկրորդ փուլում Թուրքիայի կառավարութիւնը պէտք է իրականացնի բարեփոխումներ՝ ապահովելու համար քրդական բնակչութեան իրաւունքները, իսկ երրորդ փուլում պէտք է ձեռք բերւի կայուն խաղաղութիւն եւ սոցիալական հաշտեցում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։