Հա

Քաղաքական

Շաբաթ, 03 Օգոստոսի 2013 13:05

Սերժ Թանգեանը Վաշինգտոնին կոչ է ուղղել Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ ընդունել

alt«yerkirmedia.am» - «System of a Down» ռաք խմբի մենակատար Սերժ Թանգեանը Հոլիվուդում կայացած համերգի ժամանակ անդրադարձել է նաեւ Հայոց Ցեղասպանութեանը եւ Հոլոկոստին: Երգիչը Վաշինգտոնին կոչ է ուղղել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ ընդունել:

Իր ելոյթում նա, մասնաւորապէս, նշել է. «Պատկերացրէք, որ համաշխարհային հանրութեան մաս դառնալ ցանկացողները լռէին Հոլոկոստի մասին: Այսօր նրանք դա անում են: Լռում են Օսմանեան կայսրութիւնում հայերի, յոյների եւ ասորիների 1915-23 թւականների ցեղասպանութեան մասին: Պատկերացրէք, որ Լոս Անջելէսում ապրող հրեաները նախագահից կամ Կոնգրեսից երբէք չլսէին «Հոլոկոստ» բառը: Դա հէնց այն է, ինչ հիմա զգում են հայերը, յոյները, ասորիները, երբ մեր իշխանութիւնները չեն արտաբերում «ցեղասպանութիւն» բառը»:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։