Հա

Քաղաքական

Շաբաթ, 03 Օգոստոսի 2013 13:00

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դէմ

ԻՍՆԱ-ի համաձայն՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Իրանի դէմ պատժամիջոցների նոր նախագիծ է հաստատւել, որը առաւել քան երբեւէ՝ թիրախ է դարձնելու Իրանի նաւթարդիւնաբերութիւնը:
Յիշեալ նախագծին Ռուսաստանն ու Չինաստանը հակազդել են, իսկ Սպիտակ տունը այդ հարցով յայտնել է իր մտահոգութիւնը:

Նախագիծը, որ չորեքշաբթի, յուլիսի 31-ին հաստատւել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում՝ 400 թեր եւ 20 դէմ քւէներով, աւելի է սահմանափակում Իրանի հասանելիութիւնը արտերկրում իր բանկային հաշիւներին. կը պատժւեն նաեւ այն երկրները, որոնք կը շարունակեն նաւթ գնել Իրանից:
Իհարկէ, յիշեալ նախագիծը գործադրական ուժ ստանալուց առաջ՝ սեպտեմբերին պէտք է հաստատւի ԱՄՆ-ի սենատում, նաեւ պէտք է ստորագրւի ԱՄՆ-ի նախագահ Օբամայի միջոցով:
Ի հակազդեցութիւն յիշեալ նախագծի հաստատման՝ Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Սէյէդ Աբբաս Արաղչին ընդգծել է. «Պատժամիջոցների քաղաքականութիւնը ձախողած քաղաքականութիւն է եւ ներկայ պայմաններում միայն աւելի է բարդացնելու առգոյ դժւարութիւնների կարգաւորումը, ի մասնաւորի՝ ատոմական հարցով»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։