Հա

Քաղաքական

14/05/2012 - 12:43

alt«tert.am» - Մայիսի 15-ին Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իշխանութիւնը կը փոխանցի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին,- յայտնել է «Ֆրանս պրես» գործակալութիւնը՝ վկայակոչելով «Էլիզէ» պալատին:
Ամսաթւի շուրջ պայմանաւորւածութիւնը ձեռք են բերել «Էլիզէ» պալատի գլխաւոր քարտուղար Կսաւիէ Մուսկան ու Օլանդի նախընտրական քարոզարշաւի ղեկավար Պիէր Մոսկովիչը:

Նաեւ հաղորդւել է, որ Օլանդն ընդունել էր Սարկոզիի մայիսի 8-ին կայանալիք հանդիսաւոր արարողութեանը մասնակցելու հրաւէրը: Հինգ տարի առաջ Սարկոզին մերժել էր այն ժամանակ նախագահ Ժակ Շիրակի հրաւէրը՝ մեկնաբանելով դա նրանով, թէ չի ցանկանում տպաւորութիւն ստեղծել, որ պետութիւնն ունի երկու գլուխ:
Մայիսի 6-ին կայացած նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում Օլանդը ստացել էր 51.62% ձայն՝ յետեւում թողնելով վերընտրւել ցանկացող Սարկոզիին: Նա Հինգերորդ Հանրապետութեան 2-րդ սոցիալիստ նախագահն է՝ Ֆրանսուա Միտերանից յետոյ (1981-1995):

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։