Հա

Քաղաքական

08/03/2012 - 12:31

alt«Tert.am» - Մարտի 7-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների (CCAF) պատւիրակութեանը եւ Փարիզում ՀՀ դեսպան Վիգէն Չիտեչեանին:
Հանդիպման ընթացքում Սարկոզին հաստատել է Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նոր օրէնք առաջարկելու իր մտադրութիւնը:

Ֆրանսիայի նախագահը մասնաւորապէս ասել է, որ նախագահի պաշտօնում վերընտրւելու դէպքում մտադիր է Հայոց Ցեղասպանութեան հետ կապւած նոր օրինագիծ առաջարկել: Սարկոզին ասել է, թէ անընդունելի է Ֆրանսիայի տարածքում հայ ժողովրդի ապրած ցեղասպանութեան իրողութեան ժխտումը:
Պատւիրակութեան կազմում են եղել այնպիսի անւանի հայազգի գործիչներ, ինչպիսիք են՝ ֆրանսահայ պրոդիւսեր Ալէն Թերզեանը, Շառլ Ազնաւուրի իմպրեսարիօ Լեւոն Սայեանը եւ Պատրիկ Դեւէջեանը: Վերջինս ֆրանսահայ քաղաքական գործիչ է, 1990-ականներից Սարկոզիի մտերիմ խորհրդականն է, եղել է նաեւ նախարար:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։