Հա

Քաղաքական

08/03/2012

alt«Yerkirmedia.am» - Մարտի 6-ի առաւօտեան «Արմաւիա» աւիաընկերութիւնը ժամը 06:45-ից դադարեցրել է Երեւան-Մոսկւա եւ Երեւան-Ռոստով չւերթների սպասարկումը՝ ուղեւորներին յայտարարելով, որ չւերթների սպասարկումը դադարեցւել է օդանաւակայանի կողմից սահմանւած բարձր սակագների պատճառով:

Վերոնշեալի առնչութեամբ տեղեկացնում ենք, որ «Արմաւիա» ընկերութիւնը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերութիւն միւս աւիաընկերութիւնների, օգտւում է մեր ընկերութեան կողմից տրամադրւած յատուկ սակագներից:
Աւելին, ըստ «Ռոսնաւիգացիա» կազմակերպութեան կողմից ստացւած հեռագրի, կուտակւած պարտքերի պատճառով՝ «Արմաւիա» աւիաընկերութեանն արգելւում է թռիչքներ իրականացնել դէպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երեւոյթին, աւիաընկերութեան համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլեւ՝ Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերութիւնը բացասական է գնահատում «Արմաւիա» աւիաընկերութեան կողմից անյարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանութիւնները եւ ցաւում է, որ միակ ազգային փոխադրողը յայտնւել է այսպիսի վիճակում:
Նաեւ տեղեկացնում ենք, որ միւս բոլոր փոխադրողների կողմից իրականացւող չւերթները կատարւում են ժամանակին եւ անխափան:

«Արմենիա» միջազգային օդանաւակայաններ ՓԲԸ

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։