Հա

Քաղաքական

08/03/2012 - 11:53

altԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնը Ներկայացուցիչների տանը տեղի ունեցած լսումների ընթացքում յայտնեց, որ Վաշինգտոնը մինչեւ հիմա սիրիական ընդդիմութեան բնոյթը չի հասկանում՝ նշելով, որ հաւանականութիւն գոյութիւն ունի, որ նրա շարքերում «Այ Ղայիդա»-ի համակիր տարրեր գոյութիւն ունեն:

Քլինթոնն ասաց, որ Ղազզաֆիի ժամանակաշրջանում Լիբիական բանակի եւ Սիրիական բանակի միջեւ հնարաւոր չէ համեմատութիւն կատարել, որովհետեւ առաջինը Ղազզաֆիի զաւակներին կամ ազգականներին պատկանող ջոկատներ ունէր, իսկ Դամասկոսն ունի ուժեղ բանակ, որը Ռուսաստանից, Իրանից եւ այլ երկրներից մատակարարւած ամենաարդիական հակաօդային համակարգերն ունի»:
Ամերիկեան դիւանագիտութեան պատասխանատուն յայտնեց, որ Վաշինգտոնն աշխոյժ ջանք է թափում սիրիական տագնապի նկատմամբ Ռուսաստանի եւ Չինաստանի կեցւածքի վրայ ազդելու համար՝ աւելացնելով, որ Մոսկւան Սիրիայի եւ նախեւառաջ Ասադի ընտանիքի հետ սերտ յարաբերութիւններ ունի:
Արաբական լիգայի ընդհանուր քարտուղար Նեբիլ Արաբին յայտնեց, որ Արաբական լիգան սիրիական ընդդիմութեան բոլոր հատւածների հետ է շփւում եւ երկու շաբաթւայ ընթացքում այդ բոլոր հատւածների մասնակցութեամբ խորհրդաժողով կը գումարւի, որպէսզի սիրիական ընդդիմութիւնը իր ջանքերով համագործակցի:
Ինչ վերաբերում է Սիրիայում կացութեան վերջին զարգացումներին, անվտանգութեան աղբիւրներից մէկը «ԱՖՊ» լրատու գործակալութեանը յայտնեց, որ Սիրիական բանակը Հոմսի Բաբա Ամրօ թաղամասը ամբողջութեամբ վերցրել է իր վերահսկողութեան տակ: Սիրիական ազատ բանակը իր հերթին յայտարարեց, որ զէնքի եւ զինամթերքի սակաւութեան պատճառով՝ Բաբա Ամրոյից նահանջել է:
Նշենք, որ Անգլիայի արտգործնախարար Վիլիամ Հէյգը յայտարարել է, որ իր երկիրը բոլոր դիւանագէտներին հեռացրել է Սիրիայից, իսկ Ֆրանսիան յայտարարել է, որ փակում է իր դեսպանատունը՝ Դամասկոսում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։