Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 14:10

Յայտնւել է Գերմանիայում ԱՄՆ-ի տանկերի բեռնաթափման տեսանիւթը

Յունւարի 8-ին Գերմանիայի Բրեմերհաֆէն նաւահանգիստ են ժամանել ամերիկեան զրահապատ տեխնիկայով լրացուցիչ նաւեր: Տանկերի եւ հաուբիցների բեռնաթափման կադրերը հրապարակել է «RT Deutsche»-ը:

«tert.am» - Յունւարի 8-ին Գերմանիայի Բրեմերհաֆէն նաւահանգիստ են ժամանել ամերիկեան զրահապատ տեխնիկայով լրացուցիչ նաւեր: Տանկերի եւ հաուբիցների բեռնաթափման կադրերը հրապարակել է «RT Deutsche»-ը:

Գերմանիայից զրահապատ տեխնիկան երկաթգծով կուղարկւի Արեւելեան Եւրոպա՝ ՆԱՏՕ-ի «Ատլանտեան վճռականութիւն» գործողութեան աջակցութեան համար:

Սպասւում է, որ յունւարի 12-ին տանկերը կը ժամանեն Լեհաստան: Սպառազինութիւնը տեղափոխւելու է 900 վագոններով:

Ընդհանուր առմամբ, Արեւելեան Եւրոպա կը տեղափոխւի 87 «M1 Abrams» մարտական տանկ, 144 «M2 Bradley» հետեւակի մարտական մեքենայ, 18 «M109 Paladin» ինքնագնաց հաուբից եւ այլ ռազմական տեխնիկայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։