Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 14:20

ԵՄ-ում ամենահարուստ պատգամաւորներն իտալացիներն են, ամենահարուստ կառավարութեան ղեկավարը՝ Անգելլա Մերկէլը

Իտալիան իր պատգամաւորներին ամենաշատն է վճարում Եւրոմիութիւնում: Այս մասին գրում է իտալական «Investire Oggi» պարբերականը:

«tert.am» - Իտալիան իր պատգամաւորներին ամենաշատն է վճարում Եւրոմիութիւնում: Այս մասին գրում է իտալական «Investire Oggi» պարբերականը:

Համեմատութեան համար վերցւել է միայն Ստորին պալատի պատգամաւորների բազային աշխատավարձը՝ չհաշւած լրացուցիչ բոնուսներն ու արտօնութիւնները, որ նրանք ստանում են:

Եւրոմիութեան երեք երկրների պատգամաւորները տարեկան աւելի քան 100 հազար եւրօ են ստանում: Ամենաշատը վճարում է Իտալիան՝ 125 հազար 220 եւրօ, այնուհետեւ Աւստրիան է՝ 121 հազար 608 եւրօ եւ Գերմանիան՝ 108 հազար 984 եւրօ: Ռումինիայի եւ Բուլղարիայի պատգամաւորները տարեկան 20 հազարից պակաս են ստանում:

Ինչ վերաբերում է կառավարութիւնների ղեկավարներին. տւեալներ ստացւել են ԵՄ-ի անդամ 28 պետութիւններից 20-ից: Պարզւում է՝ ամենաշատը վաստակում է Անգելա Մերկէլը՝ տարեկան 325 հազար 955 եւրօ, իսկ Իտալիայի վարչապետն ընդամէնը 10-րդն է՝ տարեկան 114 հազար 797 եւրօ աշխատավարձով:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։