Հա

Քաղաքական

04/02/2017 - 09:00

Լուվրի մոտ հերթապահող զինւորի վրայ դանակով զինւած տղամարդ է յարձակւել

Երէկ՝ փետրւարի 3-ին Լուվրի մուտքի մոտ հերթապահող զինւորի վրայ դանակով զինւած եւ 2 ուսապարկ ունեցող տղամարդ է յարձակւել. Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները: Զինվորականները կրակ են բացել եւ վիրաւորել նրան որովայնից: Թեթեւ վնասւածք է ստացել նաեւ զինւորականներից մէկը:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ փետրւարի 3-ին Լուվրի մուտքի մոտ հերթապահող զինւորի վրայ դանակով զինւած եւ 2 ուսապարկ ունեցող տղամարդ է յարձակւել. Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները: Զինվորականները կրակ են բացել եւ վիրաւորել նրան որովայնից: Թեթեւ վնասւածք է ստացել նաեւ զինւորականներից մէկը:

«Յարձակւողը գոռացել է «Ալլահ Աքբար»,- յայտնել է Փարիզի ոստիկանապետ Միշէլ Կադօն` յաւելելով,որ տըղամարդու պահւածքից երեւացել է, որ նա պատրաստւում է ահաբեկչութիւն իրականացնել, սակայն, ըստ նրա՝ ուսապարկերում պայթուցիկ սարքեր չեն յայտնաբերւել:

Աւելի ուշ, Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնիովը ահաբեկչութիւն է որակել Լուվրի մօտ պարեկող զինւորականների վրա յարձակումը:

«Յարձակման է ենթարկւել զինւորականը, որը կատարում էր իր պարտականութիւնները: Ակնյայտ է, որ յարձակումն ահաբեկչական բնոյթի էր: Հարկաւոր է զգոյշ լինել, բայց ես ունեմ այդ տեղեկութիւնը»,- ասել է Կազնիովը:

Միջադէպին անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով մեկնաբանել է Լուվրի վրայ յարձակումը: «Արմատական ահաբեկիչի նոր յարձակում Փարիզում՝ Լուվրի թանգարանում: Ֆրանսիան կրկին սահմանագծին է: Աւելի խելացի եղիր, ԱՄՆ»,- գրել է նա «Twitter»-ի իր միկրոբլոգում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։