Հա

Քաղաքական

04/02/2017 - 12:50

Լուվրի մօտ տեղի ունեցած միջադէպի մասնակիցը եգիպտացի է

Տղամարդը, ով փորձել էր նախօրէին յարձակում գործել Լուվրում, Եգիպտոսի քաղաքացի է: Այս մասին, ըստ «panorama.am»-ի հաղորդում է «BBC»-ին՝ վկայակոչելով ֆրանսիական իշխանութիւններին: Նրա անունը դեռեւս չի  յայտարարւում:

«ԱԼԻՔ» - Տղամարդը, ով փորձել էր նախօրէին յարձակում գործել Լուվրում, Եգիպտոսի քաղաքացի է: Այս մասին, ըստ «panorama.am»-ի հաղորդում է «BBC»-ին՝ վկայակոչելով ֆրանսիական իշխանութիւններին: Նրա անունը դեռեւս չի  յայտարարւում:

29-ամեայ տղամարդը Փարիզ է գնացել Դուբայից յունւարի 26-ին զբօսաշրջային վիզայով, որը տրւել է մէկ ամսով: Ոստիկանութիւնը նախ եւ առաջ փորձում է պարզել՝ նա միայանակ է գործել, թէ հետեւել է ինչ որ մէկի հրահանգներին: Դատախազութեան տւեալներով՝ յարձակւողի մօտ չի եղել անձը հաստատող փաստաթուղթ: Եգիպտական անվտանգութեան ծառայութեան աղբիւրները յայտել են, որ յարձակւողի ինքութիւնն իրենց յայտնի է:

Յիշեցնենք, որ ուրբաթ առաւօտեան անյայտ անձը «Ալլահ աքբար» գոռալով յարձակւել է Լուվրի շրջակայքը վերահսկող պարեկային ծառայութիւն իրականացնող զինծառայողների վրայ, ովքեր ի պատասխան կրակ են բացել: Յարձակւողը վիրաւորում է ստացել եւ հոսպիտալացւել: Թեթեւ վնասւածքներ է ստացել նաեւ ոստիկաններից մէկը: Յարձակման պահին Լուվրում հարիւրաւոր այցելուներ են եղել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։