Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 06 Փետրւարի 2017 12:30

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով Իրան-Ռուսաստան-Թուրքիա աշխատանքային խմբի նիստը

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հարցով Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ համատեղ աշխատանքային խմբի նիստը:

«ԱԼԻՔ» - Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հարցով Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ համատեղ աշխատանքային խմբի նիստը:

Ինչպէս տեղեկացնում է «parstoday.com»-ը՝ յղում կատարելով ռուսական ՏԱՍՍ գործակալութեան, համատեղ աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկելու են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման, հրադադարի վերահսկման, կառավարութեան եւ ընդդիմութեան միջեւ փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորման եւ մարդասիրական օգնութիւններ մատակարարելու հետ կապւած հարցեր:

Նշենք, որ Աստանայի նիստին, առաջին անգամ կը մասնակցեն նաեւ Յորդանանի ներկայացուցիչները:

Ակնկալւում է, որ Աստանայում ընթացող նիստում մասնաւորապէս կը քննարկւի «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբաւրամնը չափաւորական ընդդիմադիր ուժերից առանձնացնելու հարցը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Իրաքեան Քուրդստանին հասնել անկախութեանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։