Հա

Քաղաքական

Կիրակի, 26 Փետրւարի 2017 09:24

Գերմանիայում մեքենան հարւածել է անցորդներին

Գերմանիայի հարաւարեւմտեան Հայդելբերգ քաղաքում աւտոմեքենան հարւածել է անցորդներին, որի հետեւանքով կայ երեք վիրաւոր:

«alikonline.ir»- Գերմանիայի հարաւարեւմտեան Հայդելբերգ քաղաքում աւտոմեքենան հարւածել է անցորդներին, որի հետեւանքով կայ երեք վիրաւոր: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Ոստիկանները կրակոցով կանգնեցրել են վարորդին, ով եղել է զինւած սառը զէնքով։ Վերջինս ծանր վիճակում տեղափոխւել է հիւանդանոց:

Ոստիկանութիւնը յայտարարել է, որ պարզ չեն վարորդի նման արարքի հնարաւոր շարժառիթները: Նրանք դեռեւս խուսափում են միջադէպն ահաբեկչական գործողութիւն անւանելուց:

Նշենք, որ աւտոմեքենան քաղաքի գլխաւոր՝ Բիսմարկ հրապարակում դուրս է եկել աւտոմեքնենաների համար նախատեսւած երթեւեկելի հատւածից եւ հարւածել է անցորդներին: Վարորդը, դանկը ձեռքին փորձել է դիմել փախուստի:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։