Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 11:00

Անկարայի հասցէին Բեռլինի քննադատութիւնը աւելի կոշտ է դառնում

Թուրքիայում գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Իւջէլի կալանաւորման կապակցութեամբ Գերմանիայի ԱԳՆ-ն զրոյցի է հրաւիրել Թուրքիայի դեսպանին։ Հանդիպման ժամանակ ԱԳՆ-ի պետքարտուղար Վալտէր Լինդնէրը դեսպանին հասկացրել է, որ ազատ մամուլի մասին Գերմանիայի ու Թուրքիայի պատկերացումները կտրուկ տարբերւում են։

«alikonline.ir» - Թուրքիայում գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Իւջէլի կալանաւորման կապակցութեամբ Գերմանիայի ԱԳՆ-ն զրոյցի է հրաւիրել Թուրքիայի դեսպանին։ Հանդիպման ժամանակ ԱԳՆ-ի պետքարտուղար Վալտէր Լինդնէրը դեսպանին հասկացրել է, որ ազատ մամուլի մասին Գերմանիայի ու Թուրքիայի պատկերացումները կտրուկ տարբերւում են։ Նախարարը «հիասթափեցնող, աւելորդ ու անհամարժէք» է անւանել Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացիութիւն ունեցող լրագրողին կալանաւորելու որոշումը։ «Գերմանա-թուրքական յարաբերութիւնները ամենալուրջ փորձութիւնն են անցնում վերջին տարիներին»,- ասել է նա: Ըստ «news.am»-ի` փոխանցում է «Deutsche Welle»-ն։ 

Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը յաջորդ շաբաթ մտադիր է խորհրդանական բանավէճ անցկացնել Թուրքիայում ստեղծւած իրավիճակի մասին։

Գերմանիայի նախագահ Իւախիմ Գաուկը նոյնպէս կոշտ քննադատել է Թուրքիայի իշխանութիւններին։ «Մենք Գերմանիայում չենք կարող հասկանալ, թէ ինչ իմաստ ունէր ազատ մամուլի վրայ այդ յարձակումը»,- ասել է նա ու յաւելել, որ Թուրքիայում կատարւող իրադարձութիւնները «լուրջ կասկածներ են առաջացնում այն հարցում, որ այն մտադիր է մնալ իրաւական պետութիւն»։

Բեռլինում ու մի շարք այլ քաղաքներում օրերս Դենիզ Իւջէլի պաշտպանութեան բողոքի ակցիաներ են անցել։

Յիշեցնեք, որ Դենիզ Իւջէլը փետրւարի 14-ին ինքնակամ էր ներկայացել ոստիկանութիւն, որը նրան կասկածում է ահաբեկչական կազմակերպութեանն անդամակցելու, տեղեկութիւնների գործածումը չարաշահելու մեջ։ Փետրւարի 27-ին Ստամբուլի դատարանը նրան կալանաւորելու օրդեր է տւել։ Ըստ Թուրքիայի օրեէնքների՝ նրան կարող են մինչեւ 5 տարի ժամկէտով պահել նախնական կալանքում։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։