Հա

Քաղաքական

Շաբաթ, 04 Մարտի 2017 14:10

Մեծ Բրիտանիան մտադիր է «Brexit»-ից յետոյ հրաժարւել Եւրոմիութեանը 60 մլրդ. եւրօ վճարելուց

Բրիտանական կառավարութեան իրաւաբանները եկել են այն եզրակացութեան, որ Մեծ Բրիտանիան իրաւական տեսանկիւնից ամենեւին էլ պարտաւոր չէ աւելի վաղ կնքւած համաձայնութիւններից ելնելով Եւրոմիութեանը 60 մլրդ. եւրօ վճարել՝ եւրոպական դաշինքը լքելուց յետոյ:

«alikonline.ir» - Բրիտանական կառավարութեան իրաւաբանները եկել են այն եզրակացութեան, որ Մեծ Բրիտանիան իրաւական տեսանկիւնից ամենեւին էլ պարտաւոր չէ աւելի վաղ կնքւած համաձայնութիւններից ելնելով Եւրոմիութեանը 60 մլրդ. եւրօ վճարել՝ եւրոպական դաշինքը լքելուց յետոյ: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Times»-ը:

Յիշեցնենք, որ 2016 թւականին անցկացւած հանրաքւէի ժամանակ բրիտանացիների մեծ մասը կողմ է քւէարկել Եւրոպական միութիւնը լքելու առաջարկին: Աւելի վաղ հաղորդւել է, որ այդ քայլը Մեծ Բրիտանիային կարժենայ 50-60 մլրդ. եւրօ, որոնք նա ստիպւած կը լինի վճարել Եւրոմիութեանն՝ ըստ նախապես կնքւած համաձայնագրերի:

Բրիտանացի իրաւաբանները նշել են, որ չկայ այնպիսի օրէնք կամ համաձայնութիւն, որը կը ստիպի Մեծ Բրիտանիային կատարել այդ վճարումները, եւ պաշտօնական Բրիւսելն էլ, իր հերթին, որեւէ հիմք չունի հակառակը պնդելու կամ այդ գումարները բրիտանացիներից պահանջելու համար:

Ըստ բրիտանական կողմի՝ վճարումների իրականացումը հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ դրանք նախատեսւած լինեն կարգաւորման համաձայնագրով, որը պէտք է ընդունւած լինի երկու կողմերի կողմից:

«Ընդունէք դա որպէս գոլֆի ակումբի կանոններ. երբ լքում ես ակումբը՝ պարտաւոր չես շարունակել վճարել»,- ասել է բրիտանական պարբերականի աղբիւրը:

Ըստ« Times»-ի՝ Բրիտանիան կարող է միայն կամաւոր կերպով առաջարկել կատարել այդ վճարումները՝ այն դէպքում, եթէ դա կապահովի երկրի համար արտօնեալ հասանելիութիւն համագործակցութեան այնպիսի ոլորտներում, ինչպիսին են անվտանգութիւնն ու արդարադատութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։