Հա

Քաղաքական

Կիրակի, 05 Մարտի 2017 09:20

ԱՄՆ-ի պետքարտուղարութիւն. ««Հայ» տերմինը Թուրքիայում դեռեւս վիրաւորանք է համարւում»

Թուրքիայում հայերը, ալաւիները եւ քրիստոնեաները պարբերաբար ատելութեան եւ խտրականութեան են ենթարկւում: Այս մասին նշւած է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան հրապարակած մարդու իրաւունքների վերաբերեալ զեկոյցում:

«alikonline.ir» - Թուրքիայում հայերը, ալաւիները եւ քրիստոնեաները պարբերաբար ատելութեան եւ խտրականութեան են ենթարկւում: Այս մասին նշւած է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան հրապարակած մարդու իրաւունքների վերաբերեալ զեկոյցում: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Հայ» տերմինը դեռեւս վիրաւորանք է համարւում, նշւած է զեկոյցում:

Նշւում է, որ օգոստոսի 12-ին 2 անյայտ անձինք ռասիստական գրառումներ են կատարել Ստամբուլում հայկական դպրոցի պատին՝ «Տառապանք հայերին» եւ «Ես կրում եմ Քուրշաթի (թուրք ազգայնական – ԽՄԲ.) ատելութիւնը»:

«Միջադէպը քիչ է լուսաբանւել կառավարամէտ լրատւամիջոցներում»,- նշւում է զեկոյցում:

Զեկոյցի հեղինակները նաեւ յիշեցրել են, որ Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարօ Փայլանը հայց է ներկայացրել նախագահ Էրդողանի դէմ՝ հոկտեմբերի 15-ին Տրապիզոնում իր ելոյթի ժամանակ հակահայկական արտայայտութիւնների ենթադրեալ անտեսման հետ կապւած: Փայլանը յայտարարել է, որ Էրդողանը օրէնքը խախտել է, որն արգելում է «ժողովուրդների միջեւ ատելութեան եւ թշնամանքի հրահրումը»:

«Հոկտեմբերի 15-ի հանրահաւաքի ժամանակ մասնակիցներն իբր վանկարկել են՝ «հայ վիժւածքները չեն կարող մեզ խանգարել», մինչդեռ նախագահը եւ ներկայ եղած նախարարներն ու կազմակերպութիւնների անդամները նրանց կանգնեցնելու ոչ մի փորձ չեն արել»,- նշւած է փաստաթղթում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։