Մալայզիան «պերսոնա նոն գրատա»է ճանաչել երկրում Հիւսիսային Կորէայի դեսպանին եւ յայտարարել վերջինիս արտաքսելու որոշման մասին: Այս մասին, տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ներին:
«alikonline.ir» - Մալայզիան «պերսոնա նոն գրատա»է ճանաչել երկրում Հիւսիսային Կորէայի դեսպանին եւ յայտարարել վերջինիս արտաքսելու որոշման մասին: Այս մասին, տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ներին:
Մալայզիայի իշխանութիւններն այս որոշումը կայացրել են շաբաթ` խնդրելով դեսպան Կան Չհոլին հեռանալ երկրից 48 ժամւայ ընթացքում: Այս որոշումը կայացւել է հիւսիսկորէացի առաջնորդ Կիմ Չէն Ընի եղբոր` Կիմ Չէն Նամի սպանութիւնից 3 շաբաթ անց:
Հիւսիսկորէացի դեսպանն անցեալ ամիս հանդէս էր եկել յայտարարութեամբ, որում նշւած էր, թէ իր երկիրը չի կարող վստահել Մալայզիային եւ երկրի իշխանութիւններին մեղադրել է արտաքին ուժերի հետ համագործակցելու մէջ:
Յիշեցնենք, որ Կիմ Չէն Նամը սպանւել է Կուալա Լումպուրի օդանաւակայանում` թունաւոր նիւթի օգնութեամբ: Ամերիկացի եւ հարաւկորէացի փորձագէտների կարծիքով` վերջինիս սպանութիւնն իրագործւել է Հիսիսային կորէայի յատուկ գործակալների պատւէրով: