Հա

Քաղաքական

05/03/2017 - 10:40

Պենելոպա Ֆիոնը հերքել է իր ամուսնում վերագրւած բոլոր մեղադրանքները

Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի կինը՝ Պենելոպա Ֆիոնը յայտարարել է, որ ֆինանսական չարաշահումների մասին իր ամուսնուն վերագրւած մեղադրանքներն իրականութեան չեն համապատասխանում:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի կինը՝ Պենելոպա Ֆիոնը յայտարարել է, որ ֆինանսական չարաշահումների մասին իր ամուսնուն վերագրւած մեղադրանքներն իրականութեան չեն համապատասխանում: Նա պնդել է, որ գործադրւող բոլոր ճնշումներով հանդերձ իր ամուսինը պէտք է շարունակի պայքարը՝ Ֆրանսիայի նախագահի պաշտօնի համար:

Ինչպէս տեղեկացնում է «BBC»-ն՝ այս մասին, Պենելոպա Ֆիոնը յայտարարել է երէկ՝ մարտի 4-ին, այդ առիթով տեղի ունեցած հարցազրոյցի ընթացքում՝ նշելով, որ ինքն իրականում աշխատել է իր ամուսնու համար, եւ կատարած աշխատանքի դիմաց իրեն վճարւած աշխատավարձն օրինական է եղել:

«Եթէ ես չկատարէի այդ աշխատանքը նա ստիպւած էր լինելու աշխատանքի ընդունել մէկ այլ անձնաւորութեան ու նրան վճարէր կատարւած աշխատանքի դիմաց: Նա որոշեց, որ ես ստանձնեմ այդ պարտականութիւնը»,- ասել է Պենելոպա Ֆիոնը:

Յիշեցնեք, որ ֆրանսիական ԶԼՄ-ների հրապարակած տեղեկութիւնների համաձայն՝ «Հանրապետկաններ»-ի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի կինը՝ Պենելոպա Ֆիոնը, աշխատավարձ է ստացել պատգամաւորի օգնականի պաշտօնի համար, որը նա երբեք չի զբաղեցրել:

Ինքը՝ Ֆրանսուա Ֆիոնը հերքել է բոլոր մեղադրանքները՝ դրանք որակելով իր դէմ արշաւ, որի նպատակն է իր «քաղաքական սպանութիւնը»:

Վերջին սոցահարցումները վկայում են այն մասին, որ ֆրանսիացիների 71%-ի կարծիքով Ֆրանսուա Ֆիոնը պէտք է հրաժարւի հետագայ պայքարից: Սա այն դէպքում, երբ ընդամենը մէկ ամիս առաջ նա համարւում էր ընտրութիւնների գլխաւոր ֆաւորիտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։