Հա

Քաղաքական

Կիրակի, 05 Մարտի 2017 10:50

Օբաման հերքել է գաղտնալսման մասին Թրամփի մեղադրանքները

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա վարչակազմի ներկայացուցիչները չեն գաղտնալսել երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա վարչակազմի ներկայացուցիչները չեն գաղտնալսել երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով «Reuters» գործակալութեանը, այս մասին յայտարարել է Օբամայի ներկայացուցիչ Քեւին Լիւիսը:

«Ոչ նախագահ Օբաման, ոչ էլ Սպիտակ տան պաշտօնեաներից որեւէ մէկը երբեւէ հրահանգ չեն արձակել ԱՄՆ-ի քաղաքացիներից եւ ոչ մէկի նկատմամբ գաղտնալսում իրականցւելու մասին: Ցանկացած ենթադրութիւն հակառակի մասին պարզապէս կեղծիք է», - ընդգծել է Լիւիսը:

Նա նաեւ նշել է, որ նախկին նախագահական վարչակազմը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի արդարադատութեան նախարարութեան իրականացրած անկախ հետաքննութիւններին:

Այսպիսով, Օբամայի ներկայացուցիչը հերքել է Թրամփի հնչեցրած մեղադրանքը, որի մասին ԱՄՆ-ի նախագահը յայտարարել էր փետրւարի 4-ին՝ աւելի վաղ: Վերջինս թւիթերեան իր էջում Օբամային «վատ տղայ» էր անւանել` մեղադրելով իրեն գաղտնալսելու մէջ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։