Հա

Քաղաքական

11/03/2017 - 09:30

Մեծ Բրիտանիայի կառավարութեանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքւէին ընդառաջ, այդ երկրում տիրող իրավիճակի մասին 90 րոպէ տեւողութեամբ նիստ է անցկացւել:

«alikonline.ir» - Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի «Westminster» սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքւէին ընդառաջ, այդ երկրում տիրող իրավիճակի մասին 90 րոպէ տեւողութեամբ նիստ է անցկացւել: Այս մասին, ըստ «yerkir.am»-ի՝ տեղեկացնում է«Ermenihaber»-ը:

Քննարկմանը մասնակցող մօտ 20 պատգամաւոր կառավարութեանը կոչ է արել կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական «BirGün» թերթի կայքի` պատգամաւորները, որպէս պատճառ, նշել են այն հանգամանքը, որ Թուրքիայում յուլիսի 15-ի ռազմական յեղաշրջման փորձից յետոյ աճել են մարդու իրաւունքների խախտման դէպքերը:

Պատգամաւորները քննադատել են նաեւ Թուրքիայի հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյի վարած քաղաքականութիւնը` պնդելով, որ նա Անկարա կատարած այցի ժամանակ չէր խօսել այնտեղ տեղի ունեցող խախտումների մասին, փոխարէնը մեծ տեղ էր յատկացւել ռազմական եւ առեւտրատնտեսական ոլորտներին առնչւող պայմանագրերին:

Աղբիւրը յիշեցնում է, որ Թերեզա Մէյի այցի ընթացքում երկու երկրների միջեւ ռազմական ինքնաթիռի նախագծման համար աւելի քան 100 մլն. ֆունտ ստերլինգ արժողութեամբ պայմանագիր էր ստորագրւել:

Մեծ Բրիտանիայի «Լէյբորիստական» կուսակցութեան պատգամաւոր Ջոան Ռայանը նշել է, որ առեւտրին վերաբերող պայմանագրերը երբեք չեն կարող մարդու իրաւունքների խնդրից գերակայ լինել:

Նշեալ պայմանագրի հարցում իր մտահոգութիւնն էր յայտնել նաեւ պատգամաւոր Էն Քըլւիդը: Նա նշել էր, որ Թուրքիայի կողմից գնւած զէնքերը, ի վերջոյ, օգտագործւելու են սեփական ժողովրդի դէմ:

Պատգամավւորներից ոմանք էլ քննադատել են Թուրքիայում դեռեւս պահպանւող արտակարգ դրութիւնը եւ դրա շրջանակներում մամուլի եւ մտաւորականների դէմ իրականացւող ճնշումները: Նշւել է, որ այժմ Թուրքիայում յուլիսի 15-ի գործով 40 հազարից աւելի մարդ ձերբակալւած է:

Նիստի ընթացքում պատգամաւորներն իրենց մտահոգութիւնն են յայտնել, որ իրենց երկրի որոշ իշխանամէտ պատգամաւորներ խուսափում են Թուրքիայի վերաբերեալ քննադատական յայտարարութիւններ անելուց: Իսկ պատագամաւոր Ռայանն էլ աւելացրել է, որ եթէ Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը հետագայում աւելի կոշտ դիրքորոշում չցուցաբերի այս երկրի հարցում, ապա կարող է զղջալ դրա համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։