Հա

Քաղաքական

11/03/2017 - 12:30

Դեմիրթաշ. «Ոչ թէ ես, այլ Դաւութօղլուն պէտք է դատւի»

Թուրքիայում քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան՝ կալանքի տակ գտնւող համանախագահ Սալահէդդին Դեմիրթաշը յայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն պէտք է դատւի: 

«alikonline.ir» - Թուրքիայում քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան՝ կալանքի տակ գտնւող համանախագահ Սալահէդդին Դեմիրթաշը յայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն պէտք է դատւի:  Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ըստ «Demokrathaber»-ի՝ Դաւութօղլուին «դաւաճան» անւանելու համար դատւող Դեմիրթաշը հերքել է նրան այդպէս անւանելու պնդումները:

«Ես նրան «դաւաճան» չեմ անւանել: Նա է ինձ այդպէս անւանել: Ոչ թէ ես, այլ Դաւութօղլուն պէտք է դատւի»,- յայտարարել է նա:

Նշենք, որ Դեմիրթաշը եւ ԺԴԿ-ի այլ պատգամաւորներ շարունակում են մնալ կալանքի տակ՝ «ահաբեկչական խմբաւորմանն աջակցելու եւ դրա քարոզչութիւնն իրականացնելու» մեղադրանքով՝ միաժամանակ դատւելով նաեւ եւս մի քանի մեղադրանքներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։