Հա

Քաղաքական

11/03/2017 - 13:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքւում հանդիպել են Իլհամ Ալիեւի հետ

Այսօր՝ մարտի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին, Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկին։

«alikonline.ir» - Այսօր՝ մարտի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին, Իգոր Պոպովին, Ռիչարդ Հոգլանդին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկին։ Տեղեկացնում է «alikonline.ir»-ը:

Ինչպէս յայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը՝ այս մասին տեղեկացնում է նախագահ Ալիեւի մամուլի ծառայութիւնը։

Այլ տեղեկութիւններ չեն հաղորդւում։

Աւելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ԱՊԱ գործակալութեանը յայտնել էր, որ այս շաբաթւայ ընթացքում համանախագահները կայցելեն Ադրբեջան: Նա նշել էր, որ այցի շրջանակում նախատեսւում է հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի հետ: Պոպովը նշել էր, որ Հայաստան այցը նախատեսւած է այլ ժամանակ:

Յիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգէյ Լաւրովն ու Էլմար Մամեդեարովը բանակցութիւններ են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրները՝ այդ թւում Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։