Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 13 Մարտի 2017 13:20

Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի ներկայացուցիչները հաստատել են Աստանայում Սիրիայի շուրջ բանակցութիւններին մասնակցութիւնը

Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի ներկայացուցիչները հաստատել են Աստանայում Սիրիայի շուրջ բանակցութիւններին մասնակցութիւնը:

«alikonline.ir» - Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի ներկայացուցիչները հաստատել են Աստանայում Սիրիայի շուրջ բանակցութիւններին մասնակցութիւնը: Այս մասին այսօր յայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրախմանովը՝ խորհրդարանում «կառավարական ժամի ընթացքում»: Հաղորդում է «news.am»-ը՝ ռոսական ՏԱՍՍ-ին յղումով:

«Մենք պաշտօնական հաղորդագրութիւն ենք ստացել Ռուսաստանի Դաշնութիւնից՝ ՌԴ-ի նախագահի պաշտօնական ներկայացուցիչը, ՌԴ արտաքին գործերի նախարարի յատուկ ներկայացուցիչը կը մասնակցեն, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալների մասնակցութիւնը յայտագրւած է: Մենք սպասում ենք, որ միւսները եւս կը հաստատեն իրենց մանսակցութիւնը»,- տեղեկացրել է Աբդրախմանովը:

Յարակից Հրապարակումներ

  • Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»
    Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»

    Այսօր մեր ակնկալիքը միջազգային հանրութիւնից հետեւեալն է՝ ճիշտ գնահատական տալ ստեղծւած կացութեանն ու ճիշտ արձագանգել կողմերի քայլերին: Ցաւօք, միջազգային հանրութիւնը կա՛մ հաւասարութեան նշան է դնում կողմերի գործողութիւնների միջեւ, կա՛մ եթէ անգամ անում է հասցէական յայտարարութիւն, դրան չեն յաջորդում գործնական քայլեր:

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»

    «Վերջին տարիներին իրականցւած համատեղ նախաձեռնութիւնների շրջանակում, նոր հեռանկարներ են բացւել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է դեսպան Սաջջադին:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

  • Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»
    Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»

    «Շարունակելով իր խելամիտ քաղաքականութիւնն Իրանի Իսլական Հանրապետութիւնը տարածարջանային եւ արտատարածաշրջանային ծայարայեղականների լարած ծուղակը չի ընկնի եւ միջազգային ասպարէզում, յատկապսէս՝ հարեւանների հետ յարաբերութիւններում կը շարունակի խաղաղութեան վրայ խարսխւած գործակցութեան քաղաքականութիւնը»,- ասել է Բահրամ Ղասեմին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։