Հա

Քաղաքական

13/03/2017 - 13:50

Ֆրանկ Էնգէլը պատասխանել է Ադրբեջանին՝ «դուք չէք յաջողելու»

Ֆրանկ Էնգէլի նամակը հասցէագրւած է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին եւ միջխորհրդարանական յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Սամեդ Սէյիդովին, Եւրոնեստում Ադրբեջանի պատւիրակութեան ղեկավար Ֆուադ Մուրադովին եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Ջաւանշիր Ֆեզիեւին, որոնք աւելի վաղ նամակ էին գրել ԵՄ-ի կառոյցներին:

«alikonline.ir» - Եւրոպական խորհրդարանի անդամ, Արցախի հետ բարեկամութեան խմբի ղեկավար Ֆրանկ Էնգէլը նամակով դիմել է ադրբեջանցի պատգամաւորներին: Տեղեկացնում է «alikonline.ir»-ը:

Փետրւարի վերջին, Ադրբեջանի գլխաւոր դատախազի կողմից Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներ Էլենի Թէոխարուսի, Ֆրանկ Էնգէլի եւ Եարոմիր Շետինայի նկատմամբ յայտարարւել էր միջազգային հետախուզում՝ Լեռնային Ղարաբաղ այցելութեան համար:

Ֆրանկ Էնգէլի նամակը հասցէագրւած է Ադրբեջանի խորհրդարանի արտաքին եւ միջխորհրդարանական յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Սամեդ Սէյիդովին, Եւրոնեստում Ադրբեջանի պատւիրակութեան ղեկավար Ֆուադ Մուրադովին եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Ջաւանշիր Ֆեզիեւին, որոնք աւելի վաղ նամակ էին գրել ԵՄ-ի կառոյցներին:

Ֆրանկ Էնգէլի նամակի առաւել ուշագրաւ հատւածները ներկայացւած են ստորեւ.

«Պարոնայք, դուք կարծում էք, որ տեղին է մեղադրել Եւրոպական խորհրդարանի երեք ներկայացուցիչներին բոլոր մեղքերի համար միայն այն պարզ պատճառով, որ նրանք այցելել են Ղարաբաղ:

Նախ, պէտք է յայտարարեմ, որ կտրականապէս հերքում եմ 2017 թւականի մարտի 2-ին թւագրւած ձեր նամակում ներկայացւած պնդումներն ու բացարձակ անհիմն մեղադրանքները:

Ադրբեջանցի եւ հայ զինւորներն առաջնագծում մահանում են այնտեղ հրահրւող պատերազմի, եւ ոչ թէե այդ տարածք խորհրդարանականների այցի հետեւանքով: Նրանք մահանում են, որովհետեւ ինչ-որ մէկը չի յարգում հրադադարը, որը պէտք է յարգւի 1994 թւականի մայիսի 12-ից ի վեր: Նրանք մահանում են, որովհետեւ ինչ-որ մէկը հրաժարւում է, որ հրադադարի պահպանման ռեժիմը դիտարկի ԵԱՀԿ-ն:

Այժմ, ինչ վերաբերում է Ղարաբաղ այցերին: Միջազգային իրաւական որեւէ փաստաթղթում չկայ որեւէ նշում այն մասին, որ վիճարկելի տարածքներ չի կարելի այցելել: Միջազգային իրաւունքի որեւէ սկզբունք չի արգելում նման այցերը: Որեւէ երկիր, Ադրբեջանից բացի, չի կարող երեւակայել նման սկզբունքի կամ տեքստի գոյութեան մասին: Մոլդովան չի սպառնում ձերբակալել Մերձնդեստր, Վրաստանը՝ Աբխազիա, Չինաստանը՝ Թայւան, իսկ Սերբիան՝ Կոսովօ այցելողներին: Ոչ ոք դա չի անում, բացի Ադրբեջանից, որը դա անում է բացառապէս ներքին տեքստերի հիման վրայ, որոնք տարբերւում են համանման իրադրութիւններում ու հանգամանքներում կիրառելի միջազգային իրաւունքի բոլոր սկզբունքներից ու նորմերից:

Եւրոպական խորհրդարանը 2012 թւականի ապրիլի 18-ին ընդունած իր բանաձեւում բաւական պարզ սահմանել է, որ Խորհուրդը, Յանձնաժողովը եւ ԵՄ Արտաքին գործողութիւնների ծառայութիւնը ցանկանում են ընդգծել «ԵՄ ներկայացուցիչների անսահմանափակ մուտքի անհրաժեշտութիւնը Լեռնային Ղարաբաղ եւ յարակից գրաւեալ շրջաններ»:

Դուք չէք յաջողելու, որովհետեւ եթէ մենք ենթարկւենք ձեր կամքին, ապա գիտակցաբար դէմ գնալով բարոյական նորմերին եւ եւրոպական արժէքներին՝ կը համաձայնենք մեկուսացնել Ղարաբաղի ժողովրդին արտաքին աշխարհից: Մենք կը նպաստենք ձեր անդադար ջանքերին՝ ճնշելու նրանց քաղաքական եւ ինստիտուցիոնալ կամքի արտայայտութիւնը: Մենք կընդունենք, որ Ղարաբաղի ժողովուրդը մոռացւի եւ լքւի, որ նրա գոյութիւն ունենալու իրաւունքը մերժւի: Մենք դա չենք անի:

Ես աչք չեմ փակում այն տառապանքի վրայ, որ պատերազմն ու ներքին տեղահանումները պատճառել են Ադրբեջանի ժողովրդին: Ես անտարբեր չեմ նրանց ցաւի նկատմամբ, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմում: Սակայն այդ տառապանքը բուժելու համար, 92-94 թթ. պատերազմը՝ իր խաղաղութեան համաձայնագրով, պէտք է հանգեցներ յստակ եզրայանգման, եւ ոչ թէ յաջորդ պատերազմի նախապատրաստութեան: Դուք համառօրէն շարունակում էք ինձ եւ Ղարաբաղի հարցում ներգրաււած իմ գործընկերներին վերաբերւել որպէս յանցագործների: Այս հանգամանքներում դուք պէտք է ընդունեք, որ ես եւ Եւրոպական ու ազգային խորհրդարանների իմ բազմաթիւ գործընկերները, որոնց այդպէս էք վերաբերւում, պէտք է ձեր եւ ձեր իշխանութիւնների վարքագծի վրայ պատշաճ ուշադրութիւն հրաւիրեն: Սա է միակ ճանապարհը՝ պաշտպանելու մեզ ձեր կամայական սպառնալիքներից»:

Յարակից լուրեր

  • Ալավերդեան. «Արցախը տւել է լուծումն ու պատասխանը, պէտք է ամրապնդել ու պաշտպանել դա»
    Ալավերդեան. «Արցախը տւել է լուծումն ու պատասխանը, պէտք է ամրապնդել ու պաշտպանել դա»

    Մերժելի են այն բառապաշարը, արտայայտութիւնները, որոնք հնչեցին քարոզարշաւի ժամանակ: «Դա զարմանալի է, քանի որ տարիներ շարունակ հայաստանեան հասարակութեան մէջ եղել են տարբեր կարծիքներ՝ միացում, անկախացում կամ այլ տարբերակ, բայց երբեւիցէ չի եղել դէպք, երբ հրապարակային հատւի այն կարմիր գիծը, որն իրականում չի կարելի անցնել անգամ մարդկային յարաբերութիւններում»,- «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց  «Ընդդէմ իրաւական կամայականութիւնների» ՀԿ-ի գործադիր տնօրէն, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդեանը:

  • Պանթուրքի՞զմ, թէ՞ Ադրբեջան. որտեղ է հայ-թուրքական սահմանի բանալին
    Պանթուրքի՞զմ, թէ՞ Ադրբեջան. որտեղ է հայ-թուրքական սահմանի բանալին

    Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու պատրաստակամութեան մասին Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը Անկարան պատասխանել է «բռնազաւթւած ադրբեջանական հողերը» ազատելու կոչով։

  • Տեխասի`շահոյթ չհետապնդող կազմակերպութեան նախկին նախագահը կը դատապարտւի Ադրբեջանի հետ գաղտնի գործակցելու համար
    Տեխասի`շահոյթ չհետապնդող կազմակերպութեան նախկին նախագահը կը դատապարտւի Ադրբեջանի հետ գաղտնի գործակցելու համար

    ԱՄՆ Տեխաս նահանգում շահոյթ չհետապնդող կազմակերպութեան նախկին նախագահ Քեմալ Օքուզը մեղաւոր է ճանաչւել այն բանի համար, որ թաքցրել է այն փաստը, որ դեռեւս 2013 թւականին իր` կոնգրեսական այցը Ադրբեջան ֆինանսաւորւել է Ադրբեջանի կառավարութեան կողմից:

  • «Արցախն անկախ պետութիւն է». ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառոյցն արձագանգել է «Associated Press»-ի եւ «Daily Star»-ի անթոյլատրելի մէջբերմանը
    «Արցախն անկախ պետութիւն է». ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառոյցն արձագանգել է «Associated Press»-ի եւ «Daily Star»-ի անթոյլատրելի մէջբերմանը

    ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառոյցը դեկտեմբերի 10-ին երկու տարբեր նամակներով հակադարձել է «Associated Press»-ին եւ լիբանանեան «Daily Star» օրաթերթին, որոնց հրապարակումներում Արցախի Հանրապետութիւնը ներկայացւել է որպէս «Ադրբեջանի մի մաս, որը 1994-ին վեցամսեայ անջատողական պատերազմի աւարտից ի վեր գտնւում է Հայաստանի աջակցութիւնը վայելող հայկական ազգային ուժերի վերահսկողութեան տակ»:

  • «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»
    «Հայրենիքը ձեզ չի մոռանայ»

    Հետեւելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու արդիւնքին, մտաբերեցի մեր հանգուցեալ ընկերոջ՝ Վահան Յովհաննիսեանի խօսքերը։ Ամէն անգամ երբ իրականացնէինք աշխատանք մը, որ կը սատարէր Արցախի, Հայաստանի կամ Սփիւռքի տնտեսական վերելքին, պաշտպանական հզօրացման, քաղաքական-դիւանագիտական նուաճումին, Վահանը քնքուշ ժպիտով մը կ՚ըսէր, «Տղերք, հայրենիքը ձեզ չի մոռանայ»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։