Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 12:50

Ամերիկեան մի շարք նահանգներ համատեղ հայց են ներկայացրել Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի դէմ

Ամերիկեան որոշ նահանգներ համատեղ դատական հայց են ներկայացրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս ստորագրած նոր միգրացիոն հրամանագրի դէմ, որն 90 օրով արգելում է առաւելապէս մահմեդական բնակչութիւն ունեցող 6 պետութիւնների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպէս նաև միառժամանակ դադարեցնում է Սիրիայից փախստականների ընդունման ծրագիրը:

«alikonline.ir» - Ամերիկեան որոշ նահանգներ համատեղ դատական հայց են ներկայացրել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջերս ստորագրած նոր միգրացիոն հրամանագրի դէմ, որն 90 օրով արգելում է առաւելապէս մահմեդական բնակչութիւն ունեցող 6 պետութիւնների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպէս նաև միառժամանակ դադարեցնում է Սիրիայից փախստականների ընդունման ծրագիրը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է   «Reuters» գործակալութիւնը:

Հայցը ներկայացւել է Վաշինգտոն, Կալիֆորնիա, Մերիլենդ, Մասաչուսեթս, Նիւ Եօրք եւ Օրեգոն նահանգների կողմից:

Հայցի հեղինակները, դիմելով դաշնային դատարան, խնդրել են կասեցնել մարտի 6-ին ստորագրւած փաստաթուղթը՝ պատճառաբանելով, որ հրամանագիրն ամենեւին էլ չի բխում ԱՄՆ շահերից:

Յայտնի է, որ ԱՄՆ արդարադատութեան նախարարութիւնն այժմ ուսումնասիրում է հայցն ու նախապատրաստւում դատարանի առջեւ պատասխան տալուն:

Նշւում է, որ Հաւայի նահանգն աւելի վաղ առաջին հայցն էր ներկայացրել Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի դէմ՝ նշելով, որ նահանգը մեծ կախում ունի զբօսաշրջութիւնից ու զգալի կը տուժի երկրի ղեկավարի որոշման հետեւանքով:

Յիշեցնենք, որ սա Թրամփի 2-րդ միգրացիոն հրամանագիրն է: Առաջինը (ստորագրւել է յունւարի 27-ին) մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Միացեալ Նահանգներում, այլեւ տարբեր երկրներում: Արդիւնքում ԱՄՆ սահմանադրական դատարանը կասեցրել էր առաջին հրամանագիրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։