Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 09:20

Ավստրիան եւս արգելել է թուրք նախարարների քարոզչական ելոյթներն իր տարածքում

Աւստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը նոյնպէս յայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտօնեաների կողմից իր երկրի տարածքում ապրող թուրքերի շրջանում, սահմանադրական փոփոխութիւններին ընդառաջ, քարոզչական գործունէութեան ծաւալումն արգելելու մասին:

«alikonline.ir» - Աւստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը նոյնպէս յայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտօնեաների կողմից իր երկրի տարածքում ապրող թուրքերի շրջանում, սահմանադրական փոփոխութիւններին ընդառաջ, քարոզչական գործունէութեան ծաւալումն արգելելու մասին:

Ինչպէս տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Haberler»-ին, Աւստրիայի վարչապետը նշել է, որ եթէ թուրք նախարարները ցանկանան քարոզարշաւ անցկացնել իր երկրում, ապա ինքը դա արգելելու նպատակով ջանքեր կը գործադրի: Քերնը այս որոշումը հիմնաւորել է նրանով, որ ցանկանում է կանխել հասարակական կարգի հնարաւոր խախտումները:

Նման որոշումներ են ընդունել Գերմանիան, Հոլանդիան, Շւէյցարիան ու Դանիան:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։