Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 09:30

Աստանայում սիրիական ճգնաժամի շուրջ բանակցութիւնների ժամանակ սիրիական կողմը մեղադրել է Թուրքիային

Երէկ Ղազախստանի մայրաքաղաք Անկարայում Սիրիայի հարցով ընթացող բանակցութիւնների երրորդ փուլի մեկնարկին սիրիական կառավարական կողմն ընդդիմութեան՝ բանակցութիւնները բոյկոտելու համար մեղադրել է Թուրքիային: Այս մասին,  ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է թուրքական «BirGün» պարբերականը:

«alikonline.ir» - Երէկ Ղազախստանի մայրաքաղաք Անկարայում Սիրիայի հարցով ընթացող բանակցութիւնների երրորդ փուլի մեկնարկին սիրիական կառավարական կողմն ընդդիմութեան՝ բանակցութիւնները բոյկոտելու համար մեղադրել է Թուրքիային: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է թուրքական «BirGün» պարբերականը:

Սիրիայի կառավարութեան ներկայացուցիչները, մասնաւորապէս, յայտնել են, որ ընդդիմադիր զինեալ խմբաւորումների ներկայացուցիչների՝ բանակցութիւններին չներկայանալու հարցով ճիշտ կը լինի դիմել Թուրքիայի ներկայացուցիչներին:

Յիշեցնենք, որ երէկ Աստանայում մեկնարկել է սիրիական հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւնների երրորդ փուլը, որի ընթացքում կը կայանան մի շարք երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ:

Սիրիական ընդդիմութիւնը հրաժարւել է մասնակցել բանակցութիւններին՝ պատճառաբանելով, որ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի աջակից Ռուսաստանը չի ցանկանում վերջ տալ ընդդիմադիրների վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում խաղաղ բնակչութեան դէմ աւիահարւածներին, ինչպէս նաեւ բաւարար ճնշում չի գործադրում իշխող ռեժիմի վրայ հրադադարի ռեժիմը պահպանելու համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։