Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 10:10

Ֆրանսուա Օլանդ. «Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում ուղիներ գտնել հնարաւոր է»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ հնարաւոր է ուղիներ գտնել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ նա յայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւններից յետոյ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ հնարաւոր է ուղիներ գտնել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ նա յայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւններից յետոյ:

«Մենք հաւատում ենք, որ հնարաւոր է լուծումներ գտնել այս ձգձգւող հակամարտութեան հարցում»,- ասել է Օլանդը՝ յաւելելով, որ Ֆրանսիան ցանկանում է բանակցութիւնների վերսկսում:

Ըստ Օլանդի՝ ստատուս-քւօն անընդունելի է: «Կան ռիսկեր, եւ մենք դրանց ականատեսը եղանք անցեալ տարւայ ապրիլին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը նաեւ ընդգծել է, որ պէտք է նպաստել Եւրոպայի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ու կայունացմանը՝ խրախուսելով երկխօսութիւնը կողմերի միջեւ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։