Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 10:20

Ֆիոնը մեղաւոր է ճանաչւել

Ֆրանսիացի դատախազները, երկրի նախկին վարչապետ, «Հանրապետականներ»-ի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնին մեղաւոր են ճանաչել նրա առաջադրւած մի շարք մեղադրանքներում:

«alikonline.ir» - Ֆրանսիացի դատախազները, երկրի նախկին վարչապետ, «Հանրապետականներ»-ի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիոնին մեղաւոր են ճանաչել նրա առաջադրւած մի շարք մեղադրանքներում: Այս մասին տեղեկացնում է «Agence France-Presse»-ը:

Դատախազները, մասնաւորապէս, նրան մեղաւոր են ճանաչել պետական ֆինանսական միջոցների չարաշահման եւ ունեցւածքը չյայտաւորելու մէջ:

Ֆրանսիայի նախագահական ընտրութիւնների նախօրէին, սա հերթական հարւածն է Ֆրանսուա Ֆիոնի հեղինակութեանը, որը մինչ սկանդալի ծագումը համարւում էր ընտրութիւնների գլխաւոր ֆաւորիտը:

Վերջին սոցհարցումները վկայում են այն մասին, որ նա այլեւս չունի ընտրութիւններում յաղթելու որեւէ շանս:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։