Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 14:20

Վենետիկի յանձնաժողովը նոր կոչ է յղել Թուրքիային՝ մամուլի ազատութեան նորմերի հետ կապւած

Եւրոպայի խորհրդի խորհրդատւական մարմինը՝ Վենետիկի յանձնաժողովը, կոչ է արել Թուրքիային դադարեցնել երկրում սահմանւած արտակարգ դրութեան պայմաններում Նախարարների խորհրդին տրւած լիազօրութիւնների միջոցով ընդդիմադիր մամուլի վրայ ճնշումներ գործադրելն ու բազմաթիւ լրատւամիջոցների աշխատանքը դադարեցելու մասին որոշումներ հրապարակելը:

«alikonline.ir» - Եւրոպայի խորհրդի խորհրդատւական մարմինը՝ Վենետիկի յանձնաժողովը, կոչ է արել Թուրքիային դադարեցնել երկրում սահմանւած արտակարգ դրութեան պայմաններում Նախարարների խորհրդին տրւած լիազօրութիւնների միջոցով ընդդիմադիր մամուլի վրայ ճնշումներ գործադրելն ու բազմաթիւ լրատւամիջոցների աշխատանքը դադարեցելու մասին որոշումներ հրապարակելը:

Ինչպես տեղեկացնում է «tert.am»-ը՝ թուրքական «diken.com.tr» կայքին յղումով, յանձնաժողովն իր մտահոգութիւնն է յայտնել առ այն, որ առանց դատարանի որոշման եւ միայն Նախարարների խորհրդի վճռով բազմաթիւ լրագրողներ ձերբակալւել են ահաբեկչակամէտ քարոզչութիւն իրականացնելու մեղադրանքով ու կալանաւորւել առանց բաւարար ապացոյցների:

Յիշեցնենք, որ Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատութոան վերաբերոալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:

Եւրոխորհրդի պատգամաւորների դատին յանձնւած զեկոյցը, որն ընդունւել է 110 կողմ, 15 դէմ ձայների յարաբերակցութեամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալւած լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրէական օէնսգրքի «Թրքութիւնը վիրաւորելու» մասին 301-րդ յօդւածը, ինչպէս նաեւ «նախագահին վիրաւորելու» մասին 229-րդ եւ «ժողովրդի մէջ ատելութիւն սերմանելու» մասին 216-րդ յօդւածները: Զեկոյցը նաեւ կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերեալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։