Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 11:00

Հոլանդիայի խորհրդարանական ընտրութիւններում յաղթում է վարչապետ Մարկ Ռուտէի գլխաւորած կուսակցութիւնը

Հոլանդիայում, երէկ՝ մարտի 15-ին կայացել են խորհրդարանական ընտրութիւնները, որին մասնակցել են ռեկորդային թւով՝ 28 քաղաքական կուսակցութիւններ:

«alikonline.ir» - Հոլանդիայում, երէկ՝ մարտի 15-ին կայացել են խորհրդարանական ընտրութիւնները, որին մասնակցել են ռեկորդային թւով՝ 28 քաղաքական կուսակցութիւններ:

Ինչպէս տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ հրապարակւած նախնական տւեալների արդիւնքում, ընտրութիւններում յաղթող է ճանաչւել գործող վարչապետ Մարկ Ռուտէի գլխաւորած «Ժողովրդական կուսակցութիւն յանուն ազատութեան եւ ժողովրդավարութեան» աջ-կենտրոնամէտ կուսակցութիւնը, որը 31 տեղ է ստացել երկրի 150 տեղանոց խորհրդարանում:

Մինչդեռ ազգայնական Գիրթ Վիլդերսի աջ-ծայրայեղական «Ազատութիւն» կուսակցութիւնը ստացել է 19 տեղ։ Նոյնքան տեղ են ստացել «Քրիստոնեայ-ժողովրդավարական» եւ «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցութիւնները։ «Կանաչներ»-ը ստացել են 16 տեղ, իսկ «Սոցիալիստական» կուսակցութիւնը՝ 14 տեղ: Ծանր պարտութիւն է կրել «Աշխատանքային» կուսակցութիւնը, որը ստացել է ընդամենը 9 տեղ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։