Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 10:10

Էթիէն Մահչուփեան. «Թուրքիան դէմ կառնի պատին իր տնտեսական ու քաղաքական ամբողջ համակարգով, և դա կարող է աւելի շուտ տեղի ունենալ, քան շատերը կարծում են»

Պոլսահայ լրագրող, Հայոց Ցեղասպանութեան մասին յայտարարութիւններից յետոյ Թուրքիայի այն ժամանակւայ վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի խորհրդականի պաշտօնից ազատւած Էթիէն Մահչուփեանը թուրքական «Քարար» թերթի իր սիւնակում անդրադարձել է Հոլանդիայի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների սրմանը: 

«alikonline.ir» - Պոլսահայ լրագրող, Հայոց Ցեղասպանութեան մասին յայտարարութիւններից յետոյ Թուրքիայի այն ժամանակւայ վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի խորհրդականի պաշտօնից ազատւած Էթիէն Մահչուփեանը թուրքական «Քարար» թերթի իր սիւնակում անդրադարձել է Հոլանդիայի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների սրմանը: 

Հայազգի մտաւորականը, մասնաւորապէս, նշել է, որ վաղուց ժամանակն է, որպէսզի Թուրքիայի քաղաքացիները «Եւրոպան այս ի՞նչ է անում» հարցի փոխարէն սկսեն իրենք իրենց հարցնել, թէ «Այս ի՞նչ է անում Թուրքիան»: 

Մահչուփեանն ընդգծում է, որ շարունակելով արտաքին քաղաքականութեան մէջ օգտագործել նման սպառնալիքներով յագեցած բառապաշար ու ցուցաբերելով այսպիսի համառութիւն՝ Թուրքիայի իշխանութիւններն ի վերջոյ կը յանգեն քաղաքական մեկուսացման: 

«Թուրքիան դէմ կառնի պատին իր տնտեսական, քաղաքական ու հասարակական ամբողջ համակարգով, եւ դա կարող է աւելի շուտ տեղի ունենալ, քան շատերը կարծում են»,- գրում է Մահչուփեանը: 

Յիշեցնենք, որ մարտի 11-ին Հոլանդիայի վարչապետը թոյլ չէր տւել, որպէսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի օդանաւը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի թեմայով հանրահաւաք անցկացնել տեղի թուրքերի հետ: 

Յայտնի է, որ չնայած յայտարարւած արգելքին՝ նոյն նպատակով, սակայն արդէն ցամաքային ճանապարհով, Հոլանդիայ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Քայյեան Կայան, որի մեքենան կանգնեցրել են ներքին գործերի նախարարութեան աշխատակիցները՝ թոյլ չտալով առաջ շարժւել: Այնուհետեւ Հոլանդիայի իշխանութիւնները նրան «անցանկալի անձ» են յայտարարել ու արտաքսել երկրից: 

Թուրք-Հոլանդական քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան յայտարարել է, որ խզում է դիւանագիտական կապերն այդ երկրի իշխանութիւնների հետ։ 

Մինչ այդ, Գերմանիայում չեղարկւել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուի, արդարադատութեան նախարար Բեքիր Բոզդաղի եւ էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զէյբեկչիի ելոյթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։