Հա

Քաղաքական

16/03/2017 - 12:00

Էլիզաբէթ Երկրորդը հաւանաբար հինգշաբթի կստորագրի «Brexit»-ի շուրջ օրինագիծը

Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը յոյս ունի, որ թագուհի Էլիզաբէթ Երկրորդը հաւանութիւն կը տայ երկրի՝ Եւրոպական Միութիւնից դուրս գալու օրինագծի գործընթացը սկսելուն:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը յոյս ունի, որ թագուհի Էլիզաբէթ Երկրորդը հաւանութիւն կը տայ երկրի՝ Եւրոպական Միութիւնից դուրս գալու օրինագծի գործընթացը սկսելուն: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «BBC»-ին:

«Մենք ակնկալում ենք ստանալ թագուհու համաձայնութիւնը «Brexit»-ի շուրջ հինգշաբթի օրը»,- ասել է Մեծ Բրիտանիայում ԵՄ հարցերով նախարար Դէյւիդ Դէյւիսը:

Յիշեցնենք, որ Բրիտանական խորհրդարանի երկու պալատները ամսի 13-ին վերջնական տեսքով ընդունեցին «Brexit»-ի մասին օրէնքը։

Թէ՛ համայնքների, թէ՛ լորդերի պալատը համաձայնել է անփոփոխ թողնել օրինագիծը, մնում է միայն, որ այն ստորագրի թագուհին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։