Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 18:40

Էլիզաբեթ երկրորդ թագուհին ստորագրել է «Brexit»-ի գործընթացն սկսելու մասին օրէնքը

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ երկրորդ թագուհին ստորագրել է Եւրոմիութեան կազմից երկրի դուրս գալու ընթացակարգն սկսելու մասին օրինագիծը

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ երկրորդ թագուհին ստորագրել է Եւրոմիութեան կազմից երկրի դուրս գալու ընթացակարգն սկսելու մասին օրինագիծը: Այս մասին, տեղեկացնում է «tert.am»-ը` «Deutsche Welle»-ին յղումով:

Բրիտանական միապետութեան ղեկավարը մարտի 16-ին հաւանութեան է արժանացրել «Brexit»-ի մասին օրէնքը, երբ այն 3 օր առաջ արդէն հաստատւել էր խորհրդարանի երկու պալատների կողմից: Այս մասին տեղեկացրել է Համայքների պալատի խօսնակ Ջոն Բերքոուն:

Այսպիսով, «Brexit»-ի գործընթացն սկսելու մասին օրէնքը պաշտօնապէս ուժի մէջ է մտել: Այժմ երկրի վարչապետ Թերեզա Մէյը կարող է Բրիւսէլին ներկայացնել համագործակցութեան կազմից երկրի դուրս գալու մասին պաշտօնական դիմումը` ըստ Լիսաբոնեան պայմանագրի 50-րդ յօդւածի:

Ակնկալւում է, որ դա տեղի կունենայ մարտի վերջին, հաւանաբար ԵՄ 25-րդ յոբելեանական գագաթնաժողովից յետոյ, որն անցկացւելու մարտի 25-ին Հռոմում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։