Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Մարտի 2017 09:40

Սիրիայում ոչնչացւել է Պալմիրայի աւերածութեան կազմակերպիչ ԴԱԷՇ-ի առաջնորդը

Սիրիական բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման առաջնորդներից մէկին, որի հրամանների համաձայն 2015 թւականին աւերւել են մի շարք հինաւուրց յուշարձաններ Պալմիրա քաղաքում:

«alikonline.ir» - Սիրիական բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման առաջնորդներից մէկին, որի հրամանների համաձայն 2015 թւականին աւերւել են մի շարք հինաւուրց յուշարձաններ Պալմիրա քաղաքում: Այս մասին յայտնում է «Ֆարս» լրատւական գործակալութիւնը` յղում անելով իրավիճակին ծանօթ աղբիւրներին:

Խօսքն Աբու Համիդ ալ Սուկնի անունով յայտնի գրոհայինի մասին է: Նա իր մականունը ստացել է ծննդավայրի` Ալ Սուկնա քաղաքի անւանումով, որը գտնւում է Պալմիրա եւ Դէյր Էզ Զոր քաղաքների արանքում:

Աղբիւրների պնդմամբ` գրոհայինն անձամբ հրամաններ է տւել հնագոյն մշակոյթի օբիեկտներն աւերելու վերաբերեալ:

Յայտնի է, որ Պալմիրա քաղաքը 2015 թւականի մայիսից գտնւել է ահաբեկիչների վերահսկողութեան տակ: 2016-ի մարտին սիրիական բանակը ՌԴ-ի աւիացիայի աջակցութեամբ Պալմիրան ազատագրել էր ԴԱՇԾ-ից, սակայն դեկտեմբերին Սիրիայի «մարգարիտը» կրկին յայտնւել է ահաբեկիչների վերահսկողութեան տակ:

Յարակից Հրապարակումներ

  • Ինտերպոլ. «Եւրոպային սպառնում է 173 ահաբեկիչ-մահապարտ»
    Ինտերպոլ. «Եւրոպային սպառնում է 173 ահաբեկիչ-մահապարտ»

    Ինտերպոլը տարածել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման 173 գրոհայինի ցուցակ, ովքեր կարող են Եւրոպայում ահաբեկչութիւն իրականացնել: Այն կազմւել է ԱՄՆ-ի հետախուզութիւն կողմից՝ Սիրիայում եւ Իրաքում  իրականացւած օպերացիաների արդիւնքում ստացւած տւեալների հիման վրայ:

  • ՄԱԿ․ «Մոսուլի պատմական ազատագրումից յետոյ դեռ ծայրաստիճան բարդ ճանապարհ է պէտք անցնել»
    ՄԱԿ․ «Մոսուլի պատմական ազատագրումից յետոյ դեռ ծայրաստիճան բարդ ճանապարհ է պէտք անցնել»

    Իրաքում ԴԱԷՇ-ի ու այլ ահաբեկչական խմբաւորումների զինեալների դէմ վերջնական ու անշրջելի յաղթանակի համար անհրաժեշտ է ապահովել համայնքների հաշտեցում, արդարադատութիւն ու կարգուկանոն ամբողջ երկրի տարածքում։

  • Ալ Բաղդադին 99 տոկոսով ողջ է
    Ալ Բաղդադին 99 տոկոսով ողջ է

    Իրաքում քրդական հակաահաբեկչական ծառայութեան բարձրաստիճան պաշտօնեան յայտարարել է, որ 99 տոկոսով վստահ է, որ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադին ողջ է եւ գտնւում է Սիրիայի Ռաքքա քաղաքից հարաւ ընկած հատւածում:

  • Մակրոնը Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ համագործակցութեան նոր փուլ է արձանագրել
    Մակրոնը Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ համագործակցութեան նոր փուլ է արձանագրել

    Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը «Journal du Dimanche» պարբերականին տւած հարցազրոյցում նշել է, որ Վերսալում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտին հետ բանակցութիւններից յետոյ Փարիզի եւ Մոսկւայի միջեւ Սիրիայի հարցով համագործակցութիւնը նոր մակարդակի վրայ է:

  • Նաթանիահուն դէմ է Սիրիայում հրադադարի ռեժիմի կայացմանը
    Նաթանիահուն դէմ է Սիրիայում հրադադարի ռեժիմի կայացմանը

    Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն դէմ է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջնորդութեամբ Սիրիայում հրադադարի ռեժիմի կայացամանը: Նաթանիահուն իր դիրքորոշումը պայմանաւորել է նրանով, թէ իբր հրադադարի ռեժիմի կայացումը նպաստելու է Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։