Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Մարտի 2017 10:10

Իսրայէլի գործադրած ճնշումների արդիւնքում հրաժարական է ներկայցրել Ռիմա Խալաֆն

Արեւմտեան Ասիայի ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական յանձնաժողովի (ESCWA) գործադիր քարտուղար Ռիմա Խալաֆն հրաժարւել է իր զբաղեցրած պաշտօնից:

«alikonline.ir» - Արեւմտեան Ասիայի ՄԱԿ-ի տնտեսական ու հասարակական յանձնաժողովի (ESCWA) գործադիր քարտուղար Ռիմա Խալաֆն հրաժարւել է իր զբաղեցրած պաշտօնից:

Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալութիւնը՝ նշելով, որ հրաժարականի պատճառը Խալաֆի հրապարակած հակաիսրայէլական զեկոյցն ու դրա արդիւնքում նրա վրայ գործադրւած ճնշումներն են եղել:

Յիշեցենք, որ իր զեկոյցում Ռիմա Խալաֆն Իսրայէլին մեղադրել էր պաղեստինցիների դէմ խտրական վերաբերմունք ցուցաբերելու մէջ:

Զեկոյցի հրապարակումից յետոյ, որն ի դէպ ՄԱԿ-ին գործող կից կառոյցների միջոցով հրապարակւած առաջին զեկոյցն է, որտեղ Իսրայէլն ուղղակիօրէն մեղադրւում է պաղեստինցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով, սաստկացել են Ռիմա Խալաֆի վրայ ճնշումները: Նրա զեկոյցն հանւել է «ESCWA»-ի պաշտօնական կայքից, իսկ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի պահանջից յետոյ, Ռիմա Խալաֆն յայտարարել է իր լիազօրութիւնները վայր դնելու մասին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։