ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ իր ղեկավարութեան օրօք կը ստեղծւի պատմութեան մէջ ամենաուժեղ բանակը, որը, սակայն, յոյս ունի, հարկ չի լինի գործի դնել:
«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ իր ղեկավարութեան օրօք կը ստեղծւի պատմութեան մէջ ամենաուժեղ բանակը, որը, սակայն, յոյս ունի, հարկ չի լինի գործի դնել: Ըստ «tert.am»-ի՝ տեղեկանում է «Los Angeles Times»-ը:
«Բանակի կառուցումն այն է, ինչ մենք այժմ կանենք: Եւ կը լինենք աւելի ուժեղ, քան երբեւէ»,- նշել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախագահը յաւելել է, որ իր այդ նախընտրական խոստումն է հէնց դարձել ընտրութիւններում իր յաղթանակի պատճառներից մէկը: