Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Մարտի 2017 09:00

Մերկէլն անհեթեթութիւն է անւանել ահաբեկչութեանն աջակցելու մասին Էրդողանի մեղադրանքները

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն անհեթեթութիւն է անւանել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի մեղադրանքներն առ այն, թէ Գերմանիան աջակցում է ահաբեկչութեանը:

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն անհեթեթութիւն է անւանել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի մեղադրանքներն առ այն, թէ Գերմանիան աջակցում է ահաբեկչութեանը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «gazeteduvar.com.tr» կայքը:

Գերմանիայի կանցլերը նաեւ յայտնել է, որ չի պատրաստւում տրւել Էրդողանի սադրանքներին:

Յիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական «ATV» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում, խօսելով հոլանդիայի հետ յարաբերութիւնների սրման մասին, Էրդողանը կրկին հոլանդիային անւանել էր նացիստական ու ֆաշիստական երկիր եւ յայտարարել, որ Գերմանիայի կանցլերը նոյնպէս «նրանց կողքին» է:

«Մենք կարող ենք դա նէոնացիզմ կոչել: Նրանք ցոյց են տալիս Արեւմուտքի իրական դէմքը: Գերմանիայի կանցլերն էլ է Հոլանդիայի կողքին, մեղք լինես դու: Ցաւօք, նրանք չեն կարողանում հանդուրժել Թուրքիայի հզօրացումը: Ցաւալի է, բայց Գերմանիան այս դէպքում առաջին տեղում է, նրանք շատ անխիղճ ձեւով աջակցում են ահաբեկչութեանը»,- ասել էր Էրդողանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։