Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Մարտի 2017 09:20

Ռուսաստանը պատրաստւում է գործարկել իր ամենահզօր ատոմային սուզանաւը

Մարտի 30-ին Ռուսաստանը մտադիր է գործարկել «Եասեն» նախագծի ամենահզօր ատոմային սուզանաւը, որը որոշ առումներով գերազանցում է նախագծի գլխաւոր «Սեւերոդւինսկ» սուզանաւի հնարաւորութիւնները:

«alikonline.ir» - Մարտի 30-ին Ռուսաստանը մտադիր է գործարկել «Եասեն» նախագծի ամենահզօր ատոմային սուզանաւը, որը որոշ առումներով գերազանցում է նախագծի գլխաւոր «Սեւերոդւինսկ» սուզանաւի հնարաւորութիւնները:

Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այս մասին յայտնում է «Inosmi» գործակալութիւնը, վկայակոչելով ՌԴ-ի ռազմական գերատեսչութեան աղբիւրին, «Կազան» անւանումն ստացած սուզանաւը մարտի 30-ին կը ներկայացւի հանրութեանը եւ կը գործարկւի ջրում:

Սուզանաւը նախատեսւում է ՌԴ-ի նաւատորմին փոխանցել 2018 թւականին: Ընդգրկւելով Ռազմածովային նաւատորմի կազմում` այն կը դառնայ ամենահզօր նաւը, որի հետ երբեւէ բախւել են ամերիկեան ռազմածովային ուժերը:

Ինչպէս յայտնի է, նոր սուզանաւը պէտք է առաւել հզօր լինի իր նախորդ մոդելից: Այն ներկայանում է նորացւած սարքաւորումներով, որոնք թողարկւել են 1993-ին «Սեւերոդւինսկ» մոդելի կառուցումից յետոյ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։