Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Մարտի 2017 12:10

Էրդողան. «Թուրքերը Եւրոպայի ապագան են»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կոչ է արել Եւրոպայում բնակւող թուրքերին 3-ի փոխարէն 5-ական երեխայ ունենալ:

«Ես կոչ եմ անում Եւրոպայում իմ քաղաքացիներին, իմ եղբայրներին ու քոյրերին՝ ունեցէք ոչ թէ 3-ական, այլ 5-ական երեխայ»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը կոչ է արել Եւրոպայում բնակւող թուրքերին 5-ական երեխայ ունենալ

 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կոչ է արել Եւրոպայում բնակւող թուրքերին 3-ի փոխարէն 5-ական երեխայ ունենալ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է թուրքական «Hürriyet»-ը:

Նշւում է, որ սա երկու երեխայով աւելի է Թուրքիայում իւրաքանչիւր ընտանիքում ընդունւած երեխաների թւից։ Թուրք նախագահի խօսքով՝ թուրքերը «Եւրոպայի ապագան են», այդ իսկ պատճառով նրանք պէտք է «ընդլայնեն իրենց ներկայութիւնը եւրոպական մայրցամաքում»:

«Ես կոչ եմ անում Եւրոպայում իմ քաղաքացիներին, իմ եղբայրներին ու քոյրերին՝ ունեցէք ոչ թէ 3-ական, այլ 5-ական երեխայ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Եւրոպան այժմ նրանց հայրենիքն է, եւ նրանք պէտք է զարգանան այնտեղ։

«Նոր բիզնես նախագծեր հիմնէք, ձեր երեխաներին տեղաւորէք լաւագոյն դպրոցներում, արեք այնպէս, որ ձեր ընտանիքն ապրի լաւագոյն թաղամասերում, վարէք լաւագոյն մեքենաները, ապրէք ամենագեղեցիկ տներում»,- ասել է նա։

Թուրք նախագահը բացատրել է, որ այս ամէնը նրա համար է, քանի որ «թուրքերը Եւրոպայի ապագան են»։ «Դա լաւագոյն պատասխանն է այն վուլգարութեանը, անտագոնիզմին եւ անարդարութեանը, որ նրանք արեցին ձեր հանդէպ»,- ասել է Էրդողանը։

Վերջին շրջանում Թուրքիայի յարաբերութիւնները սրւել են եւրոպական մի քանի երկրների՝ այդ թւում Հոլանդիայի հետ։ Յիշեցնենք, որ մարտի 11-ին Հոլանդիայի վարչապետը թոյլ չէր տւել, որպէսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի օդանաւը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի թեմայով հանրահաւաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Նոյն նպատակով, սակայն արդէն ցամաքային ճանապարհով, Հոլանդիա էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բաթուլ Քայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարութեան աշխատակիցները՝ թոյլ չտալով առաջ շարժջել: Այնուհետեւ Հոլանդիայի իշխանութիւնները նրան «անցանկալի անձ» են յայտարարել ու արտաքսել երկրից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։